Թուրքիայում դատախազը 10 տարվա ազատազրկում է պահանջել պաստոր Էնդրյու Բրանսոնի համար
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանում դատախազը դիմել է ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին դատական վերահսկողությունից ազատելու համար եւ պահանջել է 10 տարվա ազատազրկում նրա համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքին։
Ակնկալվում է, որ դատարանը Բրանոսնի գործով որոշում կկայացնի ուրբաթ օրը։ Ավելի վաղ դատարանը 3 անգամ մերժել է փաստաբանների՝ նրան տնային կալանքից ազատ արձակելու վերաքննիչ բողոքը։
Ավելի վաղ NBC–ն հայտնել էր, որ Վաշինգթոնն ու Անկարան ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատելու հարցում գաղտնի համաձայնության են հասել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Դրանից բացի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2 անգամ մեծացրել է Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը