Ադրբեջանուհին Լոնդոնի միայն մեկ խանութում 21 մլն դոլար է ծախսել
Մեծ Բրիտանիայի նոր հակակոռուպցիոն օրենքի առաջին թիրախն Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահի կինն է դարձել՝ Զամիրա Հաջիևան, որը Լոնդոնի խանութներից մեկում միայն 16 մլն ֆունտ ստերլինգ ($21,000,000) է ծախսել:
Ինչպես հայտնում է BBC-ն, խոսքը Harrods խանութում մեկ տասնամյակի ընթացքում կատարած գնումների մասին է: Հաջիևային չի հաջողվել օրենքի շրջանակներում անանուն մնալ, երբ ԶԼՄ-ները պնդել են, որ հանրությունը պետք է տեղյակ լինի ողջ տեղեկատվությանը:
Այժմ նա կարող է կորցնել լոնդոնյան խանութի մոտակայքում գտնվող իր 15 մլն ֆունտ արժողությամբ տունն ու Բերքշիրի գոլֆի դաշտը, եթե չկարողանա դատարանում պարզաբանել իր հարստության աղբյուրը:
Միացյալ Թագավորության «Անբացատրելի հարստության մասին» առաջին օրենքի համաձայն՝ 55-ամյա ադրբեջանուհին պետք է Ազգային քրեական գործակալությանը տեղեկություն տրամադրի, թե ինչպես են ինքն ու իր ամուսինը՝ Ջահանգիր Հաջիևը, կարողացել գնել իրենց մեծ տունը Լոնդոնի թանկարժեք թաղամասում:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը