«Եկող Խորհրդարանը կլինի ժամանակավոր»․ Ստեփան Դանիելյան
«Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Արտահերթ ընտրություններ» թեմայով քննարկում։
Քննարկման ժամանակ զեկուցող, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտ գոյություն չունի, կուսակցությունները փլված են, իսկ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից հետո, մենք Խորհրդարանում կունենանք արհեստական ընդդիմություն և իշխանական մեծամասնություն։
«Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում․ նախևառաջ վերականգնել քաղաքական դաշտը։ Քաղաքական դաշտի վերականգնման բանաձևը մեկն է՝ այն քաղաքական ուժը, որը գիտի շարունակությունը, հանրությանն ունի առաջարկներ, հասկանում է այս պրոցեսների տրամաբանությունը, ինքը պիտի ձևավորի օրակարգ։ Այդ օրակարգը պիտի լինի սթափ և կարող է դառնալ բավական դոմինանտ»,- նշեց քաղաքագետը՝ ներկայացնելով մի քանի օրակարգային առաջարկներ․
«Առաջինը՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելն է, որով կբացառվի գործնականում «մարդ-կուսակցությունների» ձևավորումը, այսինքն կուսակցությունները չլինեն մեկ անհատի վրա կառուցված։
Երկրորդ կետն այն է, որ վարչապետը պետք է կուսակցության ղեկավարությունից դուրս գա։ Սա ֆունդամենտալ խնդիր է։ Գնալով համապատասխան փոփոխությունների՝ գոնե կուսակցական մակարդակում կարող ենք օրինակ ունենալ, թե ինչպես դառնալ ալտերնատիվ այն դիկտատուրալ համակարգին, որը ձևավորվելու է Հայաստանում և ձևավորվելու է հանրության պահանջով։
Երրորդ հարցը վերաբերում է անօրինական ունեցվածքին։ Մի կողմից հանրությունը պահանջում է ունեզրկել այդ մարդկանց, մյուս կողմից ՝ եթե սեփականության հարցը պաշտպանված չէ, երկիրը չի կարող զարգանալ։ Այս հարցը ևս ֆունդամենտալ խնդիր է, որ պետք է բերել օրակարգ»։
Սպասվող խորհրդարանական ընտրություններն, ըստ Ստեփան Դանիելյանի, առանձնանալու են նրանով, որ եկող խորհրդարանը լինելու է ժամանակավոր․
«Քանի որ արագ ընտրության ենք գնում, առաջանալու է ճգնաժամ և ռեալ ընդդիմությունը լինելու է «փողոցում»: Այս իրավիճակում կրկին «փողոց» ենք ունենալու։
Այս ժողովուրդը, որ այսօր ունի սիրելի առաջնորդ, վաղը կունենա ատելի առաջնորդ, քանի որ իր խնդիրները չե՛ն լուծվելու։ Հայաստանում հեղափոխության պատճառները վաղուց էին խորացել, սակայն հիմա դրանք ավելի են խորանալու, քանի որ չեն ստանալու լուծումներ։ Առավել խորանալու են տնտեսական ոլորտի դժգոհությունները, քանի որ առկա խնդիրները չեն լուծվելու»։
Անդրադառնալով վատագույն սցենարներին՝ քաղաքագետը նկատեց, որ երկրի համար վտանգավոր սցենարն այն կլինի, եթե ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում մտնի Խորհրդարան։ «Դա կնշանակեր, որ հինգ տարի լսելու ենք հեղափոխություն-հակահեղափոխություն դեմագոգիկ թեզը։ ՀՀԿ-ի վերացումն այս իմաստով դրական կլինի»,- եզրափակեց քաղաքագետը։
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են