Բելառուսն Ադրբեջանին զենք վաճառելով խախտում է ռազմավարական հավասարակշռությունը
«Коммерсантъ FM»-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն նշել է, որ Բելառուսի վարած արտաքին քաղաքականության մի շարք քայլեր նյարդայնացնում են ՌԴ իշխանություններին, ավելին՝ «Մոսկվայի համբերությունը հատման եզրին է»:
Ըստ Դրիզեի՝ Մոսկվային բոլորովին էլ դուր չի գալիս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած երկկողմ քաղաքականությունը, այն է՝ Ռուսաստանի հետ առկա հարաբերություններին զուգահեռ Արևմուտքին սիրաշահելու փորձերն ու Ուկրաինայի հետ բարիդրացիական հարաբերությունները:
«Մինսկն իր համար վարկեր ու վերաբերմունք է պահանջում՝ ինչպես ռուսական մարզի հանդեպ, միևնույն ժամանակ՝ անկախության ու ինքնիշխանության ամբողջական պահպանմամբ», - նշել է փորձագետը:
Ռուսաստանի դժգոհության պատճառներից մեկն էլ Բելառուսի՝ Չինաստանի հետ համատեղ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտադրությունն է:
Նույն զենքից Բելառուսը նաև վաճառել է Ադրբեջանին, ինչն, ըստ փորձագետի, հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, խախտում է ռազմավարական հավասարակշռությունն ու մրցակցություն ստեղծում ՌԴ-ի համար:
«Այսինքն՝ քիչ է, որ նրանք այդ համակարգերը մարտական հերթապահության են դրել Ռուսաստանի սահմանների մոտ, դեռ մի բան էլ վաճառել են Ադրբեջանին՝ մրցակցություն ստեղծելով ՌԴ-ի համար ու խախտելով ռազմավարական հավասարակշռությունը՝ հաշվի առնելով Բաքվի ու Երևանի կոնֆլիկտը: Նման գործողությունները բարդ է դաշնակցային անվանել», - ասել է Դրիզեն:


















































Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը