Յուրա Մովսիսյան. Չեմ կարողանում համբերել, թե երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում
Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերին:
«Ես վերադառնում եմ: 3 տարի իմ ազգային հավաքականում չխաղալուց հետո որոշեցի վերադառնալ ու խաղալ կրկին: Չէի մտածում, որ տեղի ունեցածից հետո երբեւէ կվերադառնամ, սակայն հիմա մենք ունենք նոր, ազատ Հայաստան: Չկա ավելի մեծ հպարտություն, քան իմ երկրի թիմին միանալը:
Չեմ կարողանում համբերել, թե երբ եմ վայրէջք կատարելու Հայաստանում եւ սկսելու մեր նոր ճանապարհորդությունը: Ակնկալում եմ լեփ-լեցուն ստադիոն տեսնել հոկտեմբերի 13-ին եւ 16-ին կայանալիք խաղերում: Հաղթական ճանապարհին վերադառնալ միայն կարող ենք մեր երկրպագուների աջակցության շնորհիվ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ 31-ամյա հարձակվողը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ Ազգերի լիգայի խաղերին:
Այս հանգստյան օրերին նա «Չիկագո Ֆայրի» կազմում մասնակցել էր «Դի Սի Յունայթեդի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության խաղին, որում փոխարինման էր դուրս եկել 73-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբում նորամուտը նշել էր «Նյու Ինգլանդ Ռեւոլուշնի» դեմ սեպտեմբերի 23-ին կայացած խաղում, որում փոխարինման էր դուրս եկել 80-րդ րոպեին: «Չիկագո Ֆայրի» հաջորդ 2 հանդիպումներին նա չէր մասնակցել:
Յուրա Մովսիսյանը 2010-2015-ը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին