Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ) Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ) Ի գիտություն «Անգլերեն» առարկայի միասնական քննության դիմորդների Քննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերը Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանում Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանին Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև Հայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են Թրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերը Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվեն ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Ի գիտություն «Անգլերեն» առարկայի միասնական քննության դիմորդներիՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպիտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները
Արցախ

Այն մարդիկ, ովքեր ուզում են Արցախում ցնցում լինի, այլ նպատակներ են հետապնդում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։


-Պարոն Բաբայան, Արցախում ինչպե՞ս եք վերաբերվում ներհայաստանյան զարգացումներին։ Տագնապներ ունե՞ք, որ կարող է ֆորս-մաժոր լինել, և իրավիճակը երկրի ներսից դուրս կգա արտաքին սահմաններ։

–Յուրաքանչյուր հայ, ով ապրում է պետության հոգսերով, բնական է, որ հատուկ ուշադրություն է դարձնում բոլոր զարգացումներին, որոնք տեղի են ունենում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ նրանց շուրջ։ Եվ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում, դրանք կրում են օբյեկտիվ բնույթ և, կարելի է ասել, կանխատեսելի էին։ Ամենակարևորն այն է, որ անկախ ամեն ինչից, հասկանալով և՛ ներքին տրամաբանությունը, և՛ նման իրավիճակներում ընդհանուր պատկերը, և՛ հավանական զարգացումները, այնուամենայնիվ, երկրում պահպանվի կայունություն և օրենքի գերակայություն։ Սա շատ կարևոր է։ Եվ եթե սա պահպանվի և ամեն ինչ նորմալ լինի, կարծում եմ՝ արտաքին միջամտություն չի լինելու։ Ընդհանրապես, որքան կայուն լինի, որքան նորմալ զարգանա իրավիճակը ներսում, այնքան նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից ամեն ինչ լինելու է շատ սահուն, առավել ևս, որ անհրաժեշտ է պահպանել նաև այն աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը և այն փոխլրացման քաղաքականությունը, և ընդհանրապես այս մոտեցումները մեր արտաքին քաղաքականության մեջ, ինչը թույլ կտա բարենպաստ արտաքին դաշտ ստեղծել նաև մեր հետագա զարգացման և փոխգործակցության համար։

-Հետևելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ի՞նչ եք կարծում, ֆորս-մաժոր կլինի՞, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

-Եթե նույնիսկ վարչապետը հրաժարական տա, չէ՞ որ մինչև արտահերթ ընտրություններ նա շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ որպես երկրի վարչապետ։ Հետևաբար, այստեղ ես չեմ տեսնում որևէ ֆորս -մաժորի հնարավորություն։ Այլ խնդիր է, որ, իհարկե, ներքին քաղաքական կյանքն աշխուժանալու է, և ընդհանրապես քաղաքական մրցակցությունը նոր որակ է ստանալու, և սա միանշանակ է։ Կրկնում եմ՝ շատ ենք ուզում, որ ամեն ինչ լինի սահուն և քաղաքակիրթ եղանակով, օրենքների գերակայության շրջանակում, ինչը շատ կարևոր է և՛ Հայաստանի, և Արցախի, և՛ ցանկացած ժողովրդավարական երկրի համար։

-Վստահ եմ, որ հետևեցիք՝ օրերս ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունն ըմբոստության ի՞նչ ալիք բարձրացրեց։ Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական այդ ուժերի քայլը։

-Ընդհանրապես, մի քանի տեսանկյունից այն պետք է դիտարկենք։ Այն, ինչ տեղի է ունենում, տրամաբանական է։ Այսինքն՝ սա այն բոլոր գործընթացների շարունակությունն է, որ սկսվել է թավշյա հեղափոխության ժամանակ, և սա օբյեկտիվ բնույթ է կրում։ Շատ երկրներ են անցել այս զարգացումների ճանապարհով, և այստեղ որևէ անսպասելի և որևէ անկանխատեսելի բան չկա։ Եվ ցանկացած լուրջ քաղաքագետ, միանշանակ է, որ կարող էր այս ամենը կանխատեսել։ Ուրիշ խնդիր է, շատ կարևոր է՝ երկրի ներսում կայունությունն ու խաղաղությունը և օրենքի գերակայությունը պահպանվի։ Այն, ինչ տեղի է ունենում, այո, տրամաբանական է, բայց նոր համակարգի ձևավորումը մեկ տարվա գործընթաց չէ, բայց ինչպիսի հիմք դրվի, դրանից կախված է լինելու ապագա զարգացումները, իսկ ժամանակն այնպիսի բան է, որ մեկ-երկու տարին, նույնիսկ 20 տարին մեկ ակնթարթի պես անցնում են։ Հետևաբար, շատ կարևոր է, որ կայունությունը և օրենքի գերակայությունը պահպանվի, որ ապագայում լինի այնպիսի իրավիճակ, որ հայոց պետականությունը դրանից միմիայն ուժեղանա։

-Ի՞նչ կարծիք ունեք արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ կապված։ Ի վերջո, կա հանրային պահանջ, չպե՞տք է գնալ այդ պահանջին ընդառաջ։

-Ընդհանրապես, ես ռեալիզմի կողմնակից եմ, և մենք տեսանք, որ այդպես է զարգանում իրավիճակը և այդպես կանխատեսելի էր, և հենց հեղափոխության զարգացումների տրամաբանությունն է դրան բերում՝ անկախ ամեն ինչից։ Հետևաբար, այս ամենը կանխատեսելի է և հասկանալի է, որ զարգացումները հենց այդպես էլ պետք է ընթանան։ Հիմա, իհարկե, ներկան է կերտվում, նոր կոնֆիգուրացիա է ձևավորվում, և յուրաքանչյուր նորմալ մարդ ըմբռնում է, որ այն հիմքը, որը դրվում է, հետագայում հենց դրա վրա են կառուցվում մնացած զարգացումները և քաղաքական տրամաբանությունը։ Եվ պետք է ամեն ինչ արվի, որ անցնցում իրավիճակ ստեղծվի, որ 20-30 տարի հետո հայոց պետականությունը միմիայն ուժեղանա և խոր ցնցումների առջև չկանգնի։

-Ի դեպ, «Սասնա ծռեր» կուսակցություն կհիմնվի նաև Արցախում, որը պայքարելու է Արցախում իշխանափոխության համար։ Հնարավո՞ր է, որ թավշյա հեղափոխությունը հասնի նաև Արցախ, որ ժողովուրդը համախմբվի և պահանջի Բակո Սահակյանի հրաժարականը, խորհրդարանի լուծարումը և այլն։

-Գիտեք, մնացել է մեկ տարի ու երկու-երեք ամիս, որպեսզի լինեն նոր խորհրդարանական և նախագահական ընտրություններ, և ըստ նոր Սահմանադրության՝ դա մեկ օրում է տեղի ունենալու։ Արցախում մի քիչ ուրիշ իրավիճակ է։ Չգիտեմ՝ ինչ նոր կուսակցություններ են ստեղծվելու, իհարկե, կանխատեսելի է, որ ստեղծվելու են նոր կուսակցություններ, որոնք պետք է պայքարեն իշխանության համար։ Ներքին քաղաքականության տրամաբանությունն է այդպես, բայց ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում։ Եվ հիմա, եթե մեկ տարի հետո լինելու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ի՞նչ ցնցումների մասին է խոսքը։ Եվ այն մարդիկ, ովքեր ուզում են ցնցում լինի, այլ նպատակներ են հետապնդում, բայց այդ փորձերի առաջին ալիքը, կարելի է ասել, լիակատար ձախողվեց, որովհետև մեկ-երկու քաղաքական ուժ փորձեցին հեղափոխություն կատարել հանրապետությունում, բայց մենք տեսանք, որ հասարակությունը չընդունեց նման պահանջները, որովհետև սա ոչ թե ուղղված է եղել պետության ուժեղացմանը, այլ ինչ-որ մարդկանց աթոռների կռիվ է լինում, և սա լիակատար ֆիասկո էր, որովհետև այդ հանրահավաքներին 25 մարդ էր գնում՝ կազմակերպիչներն էլ ներառյալ։ Եվ սա լիակատար ֆիասկո էր։ Մարդիկ հասկանում էին, որ մնացել է մեկ տարի, ինչ է՝ մեկ տարվա համար որոշ մարդկանց զբաղվածության հարցն եք լուծո՞ւմ, ովքեր ուզում են փոխել իրենց պաշտոնները, պաշտոն ստանալ և այլն։

Լավ էլի, սա կլինի 20 թվականը, և ամեն մարդ դուրս կգա, իր ծրագիրը կներկայացնի։ 20 թվականից որոշ քաղաքական ուժեր և անհատներ վախենում են, որովհետև 20 թվականին ամեն մեկը պետք է իրեն ներկայացնի։ Եվ գործող նախագահի հայտարարությունը, որ ինքը 2020-ին որպես թեկնածու չի մասնակցելու ընտրություններին, փաստորեն կաթվածահար արեց նրանց, որովհետև նրանք բոլորովին նոր մարտավարություն և ռազմավարություն պետք է մշակեն, իսկ նրանց մարտավարությունը և ռազմավարությունը բացառապես հիմնված է եղել գործող նախագահին փնովելու, ամեն ինչ նրա վրա բարդելու և քավության նոխազ ձևավորելու, որպեսզի դրանով սեփական թուլությունները և ինչու չէ, կեղտերը մաքրեն, քողարկեն, իսկ երբ դա չկա, հասկանալի է, որ այդ դեպքում ամեն մեկն իրեն պետք է ներկայացնի, իսկ ժողովուրդն այստեղ շատ լավ գիտի՝ ով ով է։ Եվ հիմա եթե մեկը խենթ է, խելառ է, մյուսը կոռումպացված է, գող է, այն մյուսն անպատրաստ է, այդ մարդիկ կարող են անգամ ԱԺ չանցնել։ Մեկ օրինակ բերեմ․ կա մի քաղաքական ուժ, որը 5000-ից մի քիչ պակաս ձայն է հավաքել և նվազագույն շեմով անցել է ԱԺ։ Այդ քաղաքական ուժի կազմակերպած հանրահավաքներին առավելագույնը 30 հոգի է գալիս, այ այդ 30 հոգին են իսկական ընտրազանգվածը, իսկ մնացած 4970 հոգին բողոքական մասսան է, որոնք ինչ-ինչ տեղ իշխանություններից դժգոհ էին, որոշները ունեին հիմք, որոշները պարզապես փոփոխություններ էին ուզում։ Եվ, իհարկե, այսպիսի ընտրազանգվածով հնարավոր չէ նույնիսկ ԱԺ աստիճաններին մոտենալ 100 կմ։ Եվ, հետևաբար, որքան վատ լինի որոշ ուժերի համար, այնքան լավ, որովհետև պղտոր ջրում ինչ-որ բաներ են որսալու։