Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՀՖՖ կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն հոկտեմբերի 7-ին Արմեն Գյուլբուդաղյանցին հաստատել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը եւ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:
Հայաստանի Մ-19 եւ Մ-17 հավաքականների մարզչական շտաբերում եւս տեղի են ունեցել փոփոխություններ: Խզվել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատարն է Կարեն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Վարդան Մինասյանի հրաժարականից հետո:
Արմեն Գյուլբուդաղյանցը մինչեւ այս գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մարզչական կարիերայի ընթացքում 51-ամյա Գյուլբուդաղյանցն աշխատել է նաեւ «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում», Հայաստանի մինչեւ 19 եւ 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաեւ Իրանի «Գոլ Գոհար» եւ «Փադիդեհ» ակումբներում:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է ազգային թիմի կազմը Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ Ազգերի լիգայի խաղերի համար, հայտնում է ՀՖՖ կայքը:
Հոկտեմբերի 9-ից Հայաստանի հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում կանցկանցի հավաք, որին հրավիրել են հետեւյալ 25 ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Անատոլի Այվազով, «Բանանց»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Հրայր Մկոյան, «Ալաշկերտ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Իվան Յագան, «Էուպեն» (Բելգիա)
Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)
Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)
Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել Արաս Օզբիլիսը («Վիլեմ Երկրորդ»), Անդրե Կալիսիրը («Գյոտեբորտ») եւ Հայկ Իշխանյանը («Գանձասար-Կապան»):


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը