Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Էրլ Լիցենբերգերը խոստանում է ջանքեր ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու համար:
ԱՄՆ Սենատում աղբյուրին վկայակոչելով՝ Turan-ը հայտնում է, որ Սենատի արտասահմանյան գործերով կոմիտեն պատրաստ է Ադրբեջանում դեսպանի պաշտոնում Էրլ Լիցենբերգերին աջակցել: Հոկտեմբերի 4-ին լսումների ժամանակ Լիցենբերգերին հարցեր են տրվել Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացման եւ Վաշինգթոնի հետ անվտանգության հարցերում Բաքվի համագործակցության մասին:
«Միացյալ Նահանգները պետք է նաեւ շարունակի Ադրբեջանի հետ սերտ համագործակցել ժողովրդավարական եւ հրապարակային տնտեսական սկզբունքների առաջմղման հարցում՝ օրենքի գերակայության, թափանցիկության եւ մարդու իրավունքների պաշտպանության միջոցով: Այս բարեփոխումների անցկացումը բխում է Ադրբեջանի շահերից ինչպես երկարաժամկետ կայունության ապահովման, այնպես էլ նրա քաղաքացիների եւ տնտեսության ներուժի համար: «Ժողովրդավարությունները միայն այն ժամանակ են ծաղկում, երբ այն աջակցում են անկախ դատական համակարգը, օրենքի գերակայությունը, ազատ մթնոլորտը, եռանդուն քաղաքացիական հասարակությունը, պլյուրալիզմը, ժողովրդավարական ընտրական գործընթացները եւ մարդու իրավունքների ու ազատությունների հանդեպ հարգանքը»,- հայտարարել է Լիցենբերգերը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն արդեն իսկ ԱՄՆ-ի համար նշանակալի արտահանման շուկա է՝ օդանավերի, գյուղատնտեսական սարքավորումների, մեքենաների եւ այլ պարանքների ու ծառայությունների:
«Անվտանգ եւ բարգավաճող Հարավային Կովկասի համար չկա ավելի մեծ առաջնահերթություն, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ն շարունակում է բոլոր կողմերի հետ աշխատել հակամարտության կարգավորման խաղաղ, երկարաժամկետ բանակցությունների հասնելու համար՝ ՄԱԿ Կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքների չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Եթե իմ նշանակումը հաստատվի, ես կաջակցեմ վարչակազմի պարտավորություններին այս նպատակին հասնելու համար»,- հայտարարել է Լիցենբերգերը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...