Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Վերլուծական

Ուր է տանում մեզ հուզականությունն ու շտապողականությունը

Այն, ինչ եղավ 2018-ի ապրիլ-մայիսին, պետք է լիներ, քանի որ այն հետեւանք էր: Կարճ ասած, այն ինչ եղավ անհրաժեշտություն էր: Մարդիկ հոգնել էին անարդարությունից, մարդիկ հոգնել էին կեղծված ընտրություններից, միահեծան, առանց հակակշիռների իշխանությունից:  

Եթե համառոտ, ապա ժողովուրդը վիրավորվել էր: Ընդ որում վիրավորվել էր ոչ թե միայն ՀՀԿ-ից, այլ բոլոր կուսակցություններից, որոնք շարունակ խոստումներ էին տալիս, շարունակ սարեր խոստանում, իսկ ընտրություններից հետո մոռանում ամեն ինչի մասին:

Եւ այսպես, եղավ այն, ինչ եղավ, բայց մի՞թե մենք այնքան անխոհեմ ենք լինելու, որ այսքանից հետո վերցնենք ու կրկնենք անցյալի սխալները: Այսինքն, վերցնենք եւ հուզականության այս մթնոլորտում ձեւավորենք հերթական միահեծան, առանց հակակշիռների իշխանությունը` առանց մտածելու հետեւանքների մասին:

Միայն չասեք, թե այս անգամ մեծամասնությունը բարի է, ի տարբերություն նախորդ իշխանության: Այսպես չի կարելի մտածել, այս մտածողությունը մեզ միայն ավելի հետ կշպրտի: Քաղաքականության մեջ, պետության կառավարման մեջ չար ու բարի ուժերով առաջնորդվելը եւ հետեւություն անելն առնվազն միամտություն է:

Չի կարող կառավարությունը բաղկացած լինել ամբողջովին բարի, պարկեշտ, ազնիվ, գիշերը չքնող, ցերեկը հաց չուտող եւ անդադար ժողովրդի հոգսերով ապրող գործիչներով: Անհնար է, որ կառավարող կուսակցության խորհրդարանականներն ամբողջովին լինեն պարկեշտության եւ բարության մարմնացում: 

Աշխարհը վաղուց, շատ վաղուց հասկացել է այս մասին եւ հորինել հակակշիռների մեխանիզմը: ԱՄՆ-ում ողբերգություն չեն ապրում, երբ խորհրդարանում հանրապետական մեծամասնության պարագայում նախագահը դեմոկրատ է եւ հակառակը: Ֆրանսիայում հեղափոխական ալիք չի բարձրանում, երբ նախագահը խորհրդարանում մեծամասնություն չի ունենում:

Վերադառնանք հայաստանյան իրականությանը: Այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են, գրեթե որեւէ մեկը չի ժխտում, բայց խնդիրն այն է, թե այդ ընտրությունները մենք օգտագործում ենք հերթական միակուսակցական իշխանությունը ձեւավորելու, թե Հայաստանի զարգացման համար հիմքեր ստեղծելու համար:

Եթե մենք ուզում ենք գնալ առաջ, ապա արտահերթ ընտրություններին պետք է գնանք փոխելով ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, վերանայենք ընտրական հանձնաժողովների ձեւավորման խայտառակ համակարգը, եւ որ ամենակարեւորն է, քաղաքական ուժերին ռեստարտի թեկուզ կարճ հնարավորություն տանք:

Կարծիքներ կան, թե եկեք արագ անենք ընտրությունները, որ արագ ազատվենք այս իրավիճակից: Դա եւս տարբերակ է, բայց այս դեպքում, անկեղծ լինենք, կվերադառնանք հին տաշտակին, միայն թե ՀՀԿ անվան փոխարեն կունենանք ՔՊ անվանումը:

Եթե սա է մեր նպատակը, ապա կարող ենք համարձակ առաջ շարժվել, եթե ոչ, ապա պետք է գտնենք լուծումներ, որ հետ գնալու փոխարեն առաջ շարժվենք: Մենք պետք է հասկանանք, որ ասֆալտին փռելով, պատերին տալով մենք առաջ չենք կարող շարժվել: Եւս մեկ անգամ կրկնենք՝ համաշխարհային փորձը վկայում է, որ վհուկաորսը առաջ չի կարող տանել: Ժողովրդի թշնամի, հակահեղափոխական, իմպերիալիզմի գործակալներ գտնելը եւս չի նպաստում առաջընթացին:

Առանց հակակշիռների իշխանությունը հանգեցնելու է ոչ թե ներդրումների հոսքին, այլ, ամենայն հավանականությամբ, հերթական տեսարաններին, բայց նման շոուներով երկիր չես կարող պահել, եթե անգամ ընտրությունների պահին ժողովրդի 99 տոկոսը քեզ պաշտի, աստվածացնի:

Ցավոք, այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ օրվա իշխանության կարեւորագույն խնդիրներից մեկը այլակարծությունը լռեցնելն է: Հավատացեք, վստահ եղեք, այսպես մենք հեռու չենք գնա, անգամ ոչ մի տեղ չենք գնա, իսկ ավելի ճիշտ՝ hետ կգլորվենք, բայց հենց հիմա մեկ անգամ եւս հիշենք, որ ապրիլ-մայիսյան իրադարձությունները նրա համար չէին, որ այսօր համախմբած հայհոյենք, անիծենք, սպառնանք բոլոր նրանց, ովքեր համարձակվում են չմտածել այնպես, ինչպես մեծամասնությունը կամ ինչպես մեծամասնության առաջնորդը, եւ առավել եւս ոչ նրա համար, որ ձեւավորենք հերթական միակուսակցական իշխող համակարգը:

Հակոբ Ասատրյան

Top-News.am