Շարունակում են խոսել անցումային արդարադատությունից
Քվազիժողովրդավարությունից
իրական ժողովրդավարության անցման համար երկիրը անցումային արդարադատության
մարմինների կարիք ունի: Այս մասին հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ
Միրզոյանը՝ ելույթ ունենալով Կանադայի Զորյան ինստիտուտի եւ Հայաստանում
Ամերիկյան համալսարանի կազմակերպած համաժողովին, որը նվիրված է անցումային
արդարադատությանը:
Ինչպես շեշտեց Միրզոյանը, վերջին ավելի քան 2 տասնամյակում
երկրում եղել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ,
ընտրությունների կեղծումներ, ապօրինի հարստացում, ստվերային տնտեսություն:
Վերջին արմատական փոփոխություններից եւ իշխանությունը ժողովրդին
վերադարձնելուց հետո արդարադատության գործող համակարգը չի կարող եւ,
հավանաբար, կոչված չէ խնդիրները լուծելուն: Քվազիժողովրդավարությունից
իրական ժողովրդավարության անցման համար երկիրը անցումային արդարադատության
կարիք ունի, հիշեցրեց Միրզոյանը:
Նրա խոսքով՝ նպատակները հստակ են՝ որպես իրողություն ընդունել անցյալի
ժառանգությունը, գրանցել խախտումները: Անցումային արդարադատության միջոցով
լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Հաշվետվողականություն ապահովել եւ
արդարադատությանը ծառայել՝ հասնելով հասարակական հաշտության: «Դրա համար
անհրաժեշտ են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, համապատասխան մարմինների
ստեղծում: Անցումային արդարադատությունը պետք է գործի բացառապես օրենքի
շրջանակում, այն կոչված է գոյություն ունեցող համակարգը լրացնելուն եւ
ամենեւին հեղափոխական տրիբունալ չէ»,- նշեց Միրզոյանը: Նրա խոսքով՝
անհրաժեշտ է որոշել տուժածների շրջանակը, ստեղծել երկխոսության հարթակ,
պատմության ուսումնական ձեռնարկներում ապահովել արդարության արտացոլումը եւ
սահմանել հիշատակի միջոցառումներ, որ ապագայում խուսափենք նման բանի
կրկնությունից: «Գլխավոր սկզբունքն է՝ ցանկացած գործողություն եւ գործընթաց
պետք է լինի Սահմանադրության եւ միջազգային պարտավորությունների
համաձայն»,- հայտարարեց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ անցումային արդարադատության մասին առաջին անգամ հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են