Էյֆորիայի արդյունքում ընտրություններ չեն կազմակերպվում
Փողոց դուրս գալով խորհրդարան չեն ձեւավորում, եթե մենք պետք է այդ ճանապարհով գնանք, կարող ենք շատ բան կորցնել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՚
Նրա խոսքով, մենք պետք է ունենանք լիարժեք պառլամենտ, որտեղ իշխանությանը հարիր ընդդիմություն ձեւավորվի. «Դրա համար ժամանակ է պետք, որ ոգեւորության եւ ճիշտ գնահատականների արդյունքում ձեւավորվի պառլամենտը։ Այստեղ պետք չի շարժվել այն ուղղությամբ, թե ում է ձեռնտու դա։ Այս պահին եթե որեւէ քաղաքական ուժի ձեռնտու են ընտրությունները, պետք չի կազմակերպել։ Պետք է շարժվենք այն ուղղությամբ, թե որ պարագայում մենք կունենանք խորհրդարան, որն իրոք կարտացոլի իրական քաղաքական դաշտը եւ որն ուղղված կլինի ապագայի զարգացմանը։
Էյֆորիայի արդյունքում ընտրություններ չեն կազմակերպվում, պետք է տրվի ժամանակ, քաղաքական ուժերը նախապատրաստվեն, նաեւ հնարավորության տանք վարչապետին աշխատել, որ հանրությունը ճիշտ գնահատականներ տա»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը։
Նա ասաց, որ Վարչապետի հետ իրենց բանակցությունները դեռ չեն ավարտվել, երբ վարչապետը կավարտի մյուս քաղաքական ուժերի հետ բանակցությունները, իրենք նորից կհանդիպեն բոլոր խորհրդարանական ուժերով։ Նա հերքեց տեղեկությունը, թե ինքը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ 2022 թվականին պետք է լինեն հաջորդ ընտրությունները։
Լրագրողները մեջբերեցին Նիկոլ Փաշինյանի խոսքն, ըստ որի վարչապետն այսօր չունի ՀՀԿ համաձայնությունը արտահերթ ընտրությունների անցկացման համար և Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին` ինչու՞.
«Թույլ տվեք՝ դա մնա իմ և Նիկոլ Փաշինյանի գաղտնիքը»:
Հարցին, թե ինչ կանի ՀՀԿ-ն, եթե ԱԺ մնացած բոլոր ուժերը կողմ լինեն խորհրդարանը ցրելուն եւ նոր ընտրություններ անցկացնելուն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այ, երբ նման որոշում լինի, դա նույնպես քննարկման առարկա կլինի»։
Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ բանակցությունների թեման խորհրդարանական ընտրությունների ժամկետներն են, քանի դեռ ժամկետը որոշված չէ, իրենք չեն կարող ասել, թե ինչպիսին կլինեն դրանք։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ