Ինչո՞ւ էին հակասում Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի խոսքերը
Միջոցառումների մասին բոլոր տեղեկությունները գալիս են արարողակարգի բաժնից: Այս մասին NEWS.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով է մեղավոր եղել, որ վարչապետը տեղեկացված չի եղել Գյումրիի օրվա մասին եւ չի մեկնել Գյումրի:
«Վարչապետի օրակարգը կազմվում է տարբեր գերատեսչություններից եկած տեղեկությունների հիման վրա: Միջոցառման մասին տեղեկությունները գալիս են վարչապետի արարողակարգի բաժին։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչու այդ տեղեկատվությունը չի հասել վարչապետին»,– ասաց նա։
Նշենք, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ Գյումրիում նշել էր, թե վարչապետը զբաղված է եւ չի կարողացել ներկայանալ:
«Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից, շատ կուտակված բաներ կային և վարչապետը շտապել է և իր աշխատասենյակում է։ Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում»,–ասել էր Արարատ Միրզոյանը։
Թե, ինչու են նման հակասական հայտարարություններ հնչում, Եղոյանն ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի խոսնակն է եւ Միրզոյանի հայտարարությունների հետ կապված պետք է դիմել նրան:
Առաջին փոխվարչապետի օգնական Քրիստինե Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պարզաբանում կտրամադրեն ավելի ուշ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում