Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստան Վլադիմիր Պուտինի այցի ժամկետների մասին
Առայժմ հայտնի չէ, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբ Հայաստան կգա: Այսօր՝ սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ճիշտ կլինի, որ նա Երեւան այցելի հաջորդ տարվա սկզբին:
«Նախապես պայմանավորվածությունը եղել է, որ կա՛մ այս տարվա վերջ, կա՛մ մյուս տարվա սկիզբ: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մյուս տարվա սկիզբ լինի այցը, որպեսզի մենք փաստաթղթային որոշակի բազա ունենանք, որպեսզի այդ ընթացքում ստորագրվի: Եվ ես հույս ունեմ, որ այս ընթացքում մենք պայմանագրային շատ լուրջ փաթեթ կունենանք»,- պարզաբանեց Փաշինյանը:
Իսկ Դուշանբեում Պուտինի հետ, նշեց վարչապետը, քննարկել են իրենց հանդիպումը. «Գագաթնաժողովի ավարտին մենք նորից հանդիպեցինք եւ առանձնազրույց ունեցանք, եւ պայմանավորվում էինք այդ հանդիպման մասին»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ