«Բենֆիկային» 2 գոլ խփած Ղազարյանի վիճակագրությունն ու գնահատականը
Whoscored.com-ը ներկայացրել է «Շավիշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի վիճակագրությունը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 6-րդ տուրում:
Ղազարյանը կատարած 3 հարվածից 2-ն ավարտվել է դարպասի գրավումով: Հայ ֆուտբոլիստի 32 փոխանցումից 84.4 տոկոսը հասել է թիմակիցներին: 30-ամյա ֆուտբոլիստը 2 անգամ խլել է գնդակը: Նա կանոնները խախտել է 2 անգամ, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Ղազարյանի դեմ կանոնները խախտել են 1 անգամ:
Ղազարյանը ստացել է 8.13 գնահատականը եւ ճանաչվել է լավագույն խաղացողը «Շավիշի» կազմում:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, ամբողջ հանդիպումն անցկացրած Ղազարյանը դարձել դուբլի հեղինակ՝ երկրորդ գոլը խփելով ավելացված ժամանակում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը