Ադրբեջանն ու Իսրայելը նոր անօդաչու թռչող սարք են արտադրում
Ադրբեջանը Pegasus 120 նոր անօդաչու թռչող սարքի արտադրություն է սկսել: Նոր անօդաչուն արտադրվում է իսրայելական Aeronautics ընկերության հետ համատեղ՝ Azad Systems ձեռնարկությունում, գրում է «Թրենդ» գործակալությունը:
Pegasus 120-ն ունակ է տեղափոխել մինչև 75 կգ ծանրության ռազմական ու քաղաքացիական նշանակության բեռ՝ մինչև 40 կմ հեռավորության վրա: Անօդաչուն կարող է թռիչք իրականացնել բեռի հետ միասին՝ օդում մնալով 45 րոպե:
Pegasus 120-ը ցուցադրության է հանվել Ադրբեջանում անցկացվող ADEX-2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում: Դրան մասնակցում է 224 ընկերություն՝ աշխարհի 29 երկրից:
Նշենք, որ Իսրայելում դատական գործ է հարուցվել անօդաչուներ արտադրող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության դեմ, որն օգնել է Ադրբեջանին հարվածել Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2017-ի աշնանը Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները նոր իսրայելական անօդաչուների գործարկման հնարավորությունը դիտարկելիս երկիր ժամանած մասնագետներին խնդրել են ցուցադրել Orbiter 1K կամիկաձե-անօդաչուի հնարավորությունները: Այդ նպատակն իրականացնելու համար անօդաչուն կառավարող օպերատորներին առաջարկել են հարվածել երկու երկրի սահմանին գտնվող հայ զինծառայողների դիրքերի ուղղությամբ: Նշվում է, որ իսրայելցի օպերատորները հրաժարվել են, սակայն Aeronautics Defense Systems-ի ղեկավարներն իրենք են հարված հասցրել: Նպատակակետին նրանք չեն դիպել, սակայն անօդաչուներից մեկն ընկել է ՀՀ զորքերի դիրքերից 100 մետր հեռավորության վրա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին