«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացրեց իր նոր ծրագիրը (Տեսանյութ)
«Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ-ի կողմից, «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանակներում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում իրականցվեցին դասընթացներ, որոնց նպատակն էր քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ անհատներին ներկայացնել օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները, որոնցով նրանք կարող են մասնակցել օրենքների ստեղծման աշխատանքին, աջակցել իրենց հետաքրքրող ոլորտների կատարելագործմանը, նպաստել բոլորիս համար մշակվող օրենքների բովանդակության ստեղծմանը, ինչպես նաեւ նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ։
Նախագծի շրջանակներում պատրաստվել են երեք տեսահոլովակ եւ տպագրվել երեք ուղեցույց, որոնք, ինչպես նաեւ կատարված աշխատանքը սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ ներկայացրեց «Այլընտրանqային նախագծեր խումբ» հկ նախագահ Էլինար Վարդանյանը:
Պատրաստված ուղեցույցերում եւ հոլովակներում հանրամատճելի ձեւով ներկայացված են, թե ինչպես հասարակության ներկայացուցիչները կարող են մասնակից դառնալ օրենսդրության ստեղծմանը՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով, ինչպես մասնակից դառնալ սահմանադրական փոփոխություններին, չլինելով կառավարության կամ Ազգային ժողովի անդամ եւ ինչպես գործնական հմտությունների հասնել օրենսդրական նախաձեռնություն կազմելուց առաջ:
Ծրագրի ամփոփմանը նվիրված միջոցառմանը ներկա էին ինչպես հկ-ների ներկայացուցիչներ, այպես էլ Ազգային ժողովի պատգամավորներ, որոնք կարեւորեցին ԱԺ ՔՀԿ համագործակցությունը եւ շեշտեցին, որ ներկայացված ուղեցույցները կարեւոր գործիք կլինեն համագործակցության մակարդակի աստիճանական բարձրացման համար:
«Կենտրոնի» տեսանյութը՝ 34-րդ րոպեից
Տես նաեւ «Արմենիայի» տեսանյութը


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ