Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը Սառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է Իրանին Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ) Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ) Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել Էբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար
Քաղաքականություն

Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանին զրկեցին դիվանագիտական անձնագրից

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր դիվանագիտական անձնագիրը վերադարձրել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը։

Նրա խոսքով՝ որդին դիվանագիտական անձնագիրը վերադարձնելու վերաբերյալ նամակը ստացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից, ինչից հետո խնդրել է ակումբին՝ անձնագիրն ուղարկել դեսպանություն։


«Պարզ է, որ ցանկացած մարդ, ստանալով նման նամակ՝ կնեղվեր, բայց մենք համարել ենք, որ եթե պետք է հետ ուղարկել անձնագիրը, հետ ենք ուղարկել։ Դա մեզ համար շատ էական չէր, պարզապես դիվանագիտական անձնագիրը Հենրիխին իրավունք էր տալիս տարբեր երկրներ ազատ մուտք ու ելք անել, ինչպես նաև օդանավակայաններում անձնագրային ստուգումների համար հերթ չկանգներ»,–ասաց նա։

Թաշչյանի խոսքով՝ Հենրիխը ՀՀ քաղաքացի է և բոլորի պես նա էլ ամեն անգամ պետք է վիզա ստանալու համար ներկայանա դեսպանատուն, մատնահետք հանձնի և այլն։

««Արսենալի» խաղացողների մեծ մասը եվրոպացիներ են և վիզայի հետ կապված նման խնդիր չունեն։ Ամեն երկիր գնալու համար նոր վիզա ստանալը Հենրիխի և իր ակումբի համար ավելորդ աշխատանք է պահանջում»,– նշեց նա։

Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ Հենրիխը հերթական խաղից անմիջապես հետո պետք է գա Հայաստան և մասնակցի հավաքականի խաղերին։

«Հաճախ խաղից անմիջապես հետո Հենրիխը գնում է օդանավակայան։ Բոլորս էլ գիտենք, որ Լոնդոնից դեպի Հայաստան ուղիղ չվերթ չկա և նա երրորդ երկրի միջոցով է գալիս, այդ երկրներում միշտ հերթեր են լինում, և որպեսզի անձնագրային ստուգումների համար մեկուկես ժամ, երբեմն ավելի հերթ չկանգներ, այդ անձնագրով էր շրջում»,– ասաց տիկին Թաշչյանը։

Ֆուտբոլիստի մոր գնահատմամբ՝ դիվանագիտական անձնագիրը Հենրիխին այլ արտոնություններ չի տվել և նա արտոնյալ լինելու կարիք ամենևին չունի։

«Այդ անձնագիրն իրեն այլ արտոնություն չի տվել, ինքն էլ էն մարդը չի, որ այդ արտոնությունից օգտվեր, դիվանագիտական անձնագիր ունենալով, էնպես որ, ով որ հետ է պահանջել, թող իրենք մտածեն»,–ասաց նա։

Նշենք, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից։

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, որ 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր չեղարկվել է, իսկ 100-ից ավելի դիվանագիտական անձնագիր հետ է վերադարձվել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am