Ուկրաինացի դիվանագետը խնդրել է ԱՄՆ կոնգրեսին Ռուսաստանի հետ հարաբերվել ուժի դիրքերից
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կոնգրեսականների միջոցով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ–ին՝ «Ռուսաստանի հետ պատերազմում» աջակցության համար։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը ամերիկյան կոնգրեսում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերվել պետք է միայն է ուժի դիրքերից, դա է միակ ճիշտ ուղին,– ասել է նա։ Որեւէ համաձայնություն Ռուսաստանի հետ չպետք է կնքվի, քանի դեռ նրանք չեն կատարել Մինսկի պայմանավորվածությունների բոլոր դրույթները,– ասել է ուկրաինացի նախարարը կոնգրեսականներին։
Նա հիշեցրել է «արտակարգ աջակցության մասին», որ ԱՄՆ–ն ցուցաբերել է Ուկրաինային «Ռուսաստանի հետ պայքարի» ընթացքում։ Կլիմկինը նշել է, որ այդ աջակցությունը նաեւ ԱՄՆ շահերից է բխում, նաեւ ազատության եւ ՆԱՏՕ–ի կայունության շահերից։
Ուկրաինացի դիվանագետը իր ելույթում կոչ է արել կոնգրեսականների անուշադրության չմատնել Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, ինչպես նաեւ իր երկրի համար երկարաժամկետ պայմանավորվածություններ է խնդրել անվտանգության գծով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)