ՄԱԿ–ը կոչ է արել Մալայզիային եւ ԿԺԴՀ–ին կանոնավորել հարաբերությունները մի շարք արգելքներից հետո
Միացյալ ազգերի կազմակերպությունը կոչ է արել Մալայզիային եւ ԿԺԴՀ–ին վերականգնել նորմալ հարաբերությունները այն բանից հետո, երբ Փխենյանը արգելել է Մալայզիայի քաղաքացիներին լքել ԿԺԴՀ–ն,– հաղորդում է Reuters-ը։
«Մենք հանգստության կոչ ենք անում կողմերից յուրաքանչյուրին, որպեսզի լուծենք ցանկացած տեսակի վեճ դիվանագիտական միջոցներով»,– ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հակը։
Ի սկզբանե Մալայզիան ետ էր կանչել Հյուսիսայի Կորեայի դեսպանին այն բանից հետո, երբ նրանց տարածքում սպանվել էր հյուսիսկորեական ղեկավար Կիմ Չոն Նամի խորթ եղբայրը. նրա սպանության մեջ կասկածում են հենց ԿԺԴՀ–ին։ Դրանից հետո արդեն Հյուսիսային Կորեան հետ կանչեց մալայզիայի դեսպանին։
Ընդ որում, ԿԺԴՀ–ի իշխանությունները ժամանակավորապես արգելել են Մալայզիայի քաղաքացիներին լքել Հյուսիսային Կորեայի տարածքը։ Ի պատասխան՝ Մալայզիայի իշխանությունները արգելել են ԿԺԴՀ քաղաքացիներին լքել Մալայզիան։

















































