Եվրամիությունը կխստացնի փաստաթղթերի ստուգումը՝ Շենգենյան գոտի մուտք գործելիս
Եվրամիության խորհուրդը երեքշաբթի օրը հաստատել է Շենգենյան կոդեքսում ուղղումները, որոնց համաձայն կխստացվեն այն բոլոր անձանց փաստաթղթերի ստուգումները, որոնք կհատեն Շենգենյան գոտու ցամաքային, օդային եւ ծովային սահմանները։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությանը։
ԵՄ–ում նախատեսում են, որ Կոդեքսում փոփոխությունները կապահովեն ապօրինի ներգաղթի, ահաբեկչության ու կազմակերպված հանցախմբերի անդամների դեմ պայքարի արդյունավետությունը։
«Արտաքին սահմաններին սիստեմատիկ ուղղումները մեզ միջոցներ կհատկացնեն ներքին անվտանգությանը սպառնացող պոտենցիալ ռիսկերը չեզոքացնելու համար՝ վերադարձող գրոհայիններից սպառնացող վտանգները»,–դրա հետ կապված ասել է ԵՄ Խորհրդում նախագահող Մալթայի ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Կարմելո Աբելան։
Խոսքը Շոնգեն գոտու արտաքին սահմանները հատող բոլոր անձանց մասին է՝ ներառյալ ԵՄ անդամ–երկրների քաղաքացիներին եւ նրանց, ովքեր առանց վիզայի մուտքի իրավունք ունեն։
Ինչ վերաբերում է օդային սահմաններին՝ անդամ երկրները կարող են միայն նպատակաուղղված ստուգումներ իրականացնել տվյալների բազայում՝ 6 ամսվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգվել մինչեւ 18 ամիս։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)