ԱԺ ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է համարում:
«Դա գործընթաց է, որը կապված է նրա հետ, որ քաղաքական ուժերը պետք է աշխատեն: Արդեն ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն օրենսդրական փոփոխությունների վրա: Երբ կիրականացվի այդ աշխատանքը, հետագայում նույն քաղաքական ուժերը կանդրադառնան այդ հարցին եւ իրենց որոշումը կընդունեն: Այսօր դեռ վաղաժամ է խոսել դրա մասին, որովհետեւ գործընթացը շարունակվում է»,-այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանը:
Դիտարկմանը, որ այս ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ցույց են տալու քաղաքական ուժերի վարկանիշները, Բաբլոյանն արձագանքեց. «Սա Երեւան քաղաքի ընտրությունն է եւ հիմքում իհարկե, կա անշուշտ քաղաքական ուժերի նկատմամբ արդյունքների ամփոփում, բայց միաժամանակ ժամանակի ընթացքում ժողովուրդը պետք է տա գնահատական, թե ինչպես են գնում այն գործընթացները, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության պահպանմանը, մեր տնտեսության զարգացմանը, բնակչության բարեկեցությանը եւ առավել եւս ողովրդավարության ամրապնդմանը»:
Լրագրողի հարցին, թե այս ընտրությունները ավելի լա՞վ են անցնցում, քան նախորդները, ԱԺ նախագահն ասաց. «Մենք ուրախ ենք լինում, երբ ընտրություններն ամեն անգամ ավելի լավ են կազմակերպվում: Ամփոփենք արդյունքներն այսօր վաղը կանդրադառնանք հարցին, թե ինչպես են ընտրություններն ավարտվել եւ ինչպես են արդյունքները ամփոփվել»:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են