Ահաբեկչության ընթացքում Իրանում 24 մարդ է մահացել
Ահվազ իրանական քաղաքում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է 24 եւ վիրավորվել 50 հոգի: Ահաբեկչությունը տեղի է ունեցել ռազմական շքերթի ժամանակ:
Զոհերի եւ վիրավորների թվում կան նաեւ երեխաներ: Հաղորդվում է նաեւ, որ վիրավորներից շատերի վիճակը ծանր է:
Խուզեստանի փոխնահանգապետը հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է չորս ահաբեկիչ, որոնք թաքնված են եղել բեմի հետնամասում: Ականատեսների վկայությամբ կրակոցները շարունակվել են մոտ տասը րոպե:
Լրատվամիջոցների մի մասը հայտնում է, որ ահաբեկիչներից երկուսը սպանվել է, իսկ երկուսն էլ ձերբակալվել, իսկ այլոք շեշտում են, որ սպանվել են բոլոր չորս հարձակվողները:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սաուդյան Արաբիայի հետ սերտ կապեր ունեցող մի խմբավորում «Ահվազի հայրենասիրական դեմոկրատական արաբական շարժում» անվանումով:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ահաբեկչության համար մեղադրել է ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին եւ նրանց ամերիկյան տերերին:
Այս օրերին Իրանում նշում են իրան-իրաքյան պատերազմի հերթական տարելիցը:
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ