Գուանտանամոյից Օբամայի կողմից ազատված ծայրահեղականները մարտի դաշտ են վերադարձել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է իր նախորդին՝ Բարաք Օբամային, քանի որ վերջինս Գունատանամոյից ազատ է արձակել ավելի քան հարյուր իսլամիստ ծայրահեղականների, որոնք, նրա խոսքով, նորից մարտի դաշտ են վերադարձել։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը գրել է Twitter– իր էջում։
«Օբամայի վարչակազմի կողմից Գուանտանամոյից ազատված 122 ագրեսիվ բանտարկյալներ մարտի դաշտ են վերադարձել։ Եւս մեկ սարսափելի որոշում»,–գրել է Թրամփը։
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ռազմածովային ուժերի կապիտան Ջեֆ Դեվիսը երկուշաբթի օրը հայտարարել է, որ մարտի 2–ին Եմենում գտնվող թիրախներին ամերիկյան զինծառայողների կողմից հասցված հարվածների հետեւանքով սպանվել է «Ալ–Քայիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Յասիր էլ–Սիլիմը՝ հայտնի որպես Մուհամեդ Թահար։ Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ այս գրոհայինը 2002-2009–ին կալանավորված է եղել Գունատանամոյի բանտում, ապա ազատ արձակվել ու Եմեն արտաքսվել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)