Թուրքիայում ծեծել են ազգայնական կուսակցության առաջնորդին հայ անվանողին
Թուրքիայում «հայ» բառը որպես վիրավորանք ընկալելու հետևանքով հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) Ալանիա քաղաքի տարածքային կառույցի ղեկավար Մուստաֆա Թյուրքդողանի և Թուրքիայի ավիացիայի ասոցիացիայի Ալանիայի մասնաճյուղի ղեկավար Մեթին Աքդենիզի միջև: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ալանիայում տեղի ունեցած մի հանրային միջոցառման ժամանակ Թյուրքդողանը մոտեցել և ապտակել է Աքդենիզին, այն բանի համար, որ վերջինս «Թվիթեր»-ում արած գրառման մեջ «համարձակվել էր» ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին հայկական ծագում վերագրել:
Այս միջադեպից կարճ ժամանակ անց Թուրքիայի ավիացիայի ասոցիացիան հայտարարել է Աքդենիզլիին Ալանիայի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Ասոցիացիայի հայտարարության մեջ հստակ նշվել է, որ ազատման պատճառը Աքդենիզլիի թվիթերյան գրառումն ու դրա հետևանքով առաջացած աղմուկն է եղել:
Աքդենիզլին Դևլեթ Բահչելիի մասին «Թվիթերում» արել էր հետևյալ գրությունը.
«Ծնվել է (Բահչելին-EH) 1948 թվականին Օսմանիյե նահանգի Բահչե շրջանում: Սիվերեքի հայերից սերող մի ընտանիքի զավակ է: Ավելի ուշ մուսուլմանացած ընտանիքը Սիվերեքից գաղթել ու հաստատվել է Բահչեում»:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին