Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Վերլուծական

Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև

Մենք արդեն մի որոշ ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Հինը մերժել ենք, նորը չենք ստեղծում։ Եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն է, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Հայաստանը «լռվում» է այդ անցումային փուլում։ Մերժելու համար կարելի է և պետք է միտինգ անել, լարել զանգվածների էմոցիաները։ Կառուցելու համար պետք է գրագետ աշխատել ու հանդարտեցնել էմոցիաները։ Եթե դա չի արվում, ապա պետությունը մնում է չեզոք գոտում՝ մերժված հնի և չստեղծվող նորի միջև։ Եվ չկա որևէ երաշխիք, որ սա կլինի կարճաժամկետ։ Սա ուղղակի կլինի «ուրիշ Հայաստան»։

Ուրիշ Հայաստանի ամենավտանգավոր բնութագրիչը

«Ուրիշ Հայաստանի» ամենավտանգավոր բնութագրիչը հասարակության դեֆոլտն է։

Շատ զգույշ եմ օգտագործում այս ձևակերպումը, որովհետև այն չափից դուրս վտանգավոր է, ու չափից դուրս շատ կուզեի, որ այն չլիներ։
Եթե նախորդ բոլոր իշխանությունները խնդիր չէին դրել՝ ձևավորել ու կրթել հասարակություն, ապա այսօրվա իշխանությունն անում է հաջորդ քայլը՝ ուղղակի չկայացած հասարակության էմոցիաների վրա կառուցում է իր վարկանիշը։ Ինչ-որ ժամանակահատված, իհարկե, էֆեկտը կստանան։ Բայց հետո բոլորս ծանր գին ենք վճարելու։

Այսօր մեր հասարակությունը հարցեր չի տալիս և պատասխաններ չի լսում։ Մեր հասարակությունը վտանգներ չի զգում, մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդները խամրած են։ Մեր հասարակությունը չի ընկալում հարթակներից հնչող ձևակերպումների վտանգավորության չափը։ Մեր հասարակությունը մոռացել է իր կյանքում առկա ներքին և արտաքին բոլոր խնդիրները (տնտեսական, ռազմական...), որոնք վաղը ոչ թե թակելու են, այլ ջարդելու են մեր դռները։

Ու ստացվում է, որ «Ուրիշ Հայաստանի» բանաձևը մի տեսակ աննորմալ է հնչում. փրկել պետությունն իր քաղաքական համակարգից։ Փրկել պետությունը՝ իր իսկ հասարակությունից։

Կա՞ արդյոք ելք

Միանգամից շեշտեմ, որ հեշտ լուծումների ժամանակն արդեն կորսված է։ Մենք ունենալու ենք լուրջ տնտեսական խնդիրներ։ Սրա մասին գիտեն լուրջ տնտեսագետներն ու ֆինանսիստները, բայց բարձր չեն խոսում՝ հաշվի առնելով մթնոլորտը։ Մինչ մենք պարզում ենք, թե Պուտինը Հայաստանում ում է ավելի շատ սիրում և ում քանի անգամ զանգեց, մենք բաց ենք թողնում Ռուսաստան-Ադրբեջան աննախադեպ խորը ինտեգրացիայի նոր պրոցեսը և կորցնում ենք լծակները՝ դրա դեմն առնելու՝ մեր ու միայն մեր մեղքով։ Սրա իրական հետևանքներն ակներև են լինելու հաշվված ամիսներ հետո։

Մենք օրվա լրահոս և ֆեյսբուքյան վարկանիշ ապահովելու համար անում ենք քայլեր, որոնք լուրջ ներդրողներին հետ են պահելու Հայաստան գալու մտքից։ Մեր քաղաքական և հասարակական ինստիտուտներն այնքան են կազմաքանդված, որ մենք ոչ միայն չենք տեսնում այս խնդիրները, այլև չենք լսում օտարերկրյա դեսպանների ու դիվանագետների պարզ զգուշացումները, գործարարների՝ շատ պարզ ձևակերպումները։ Մենք անթույլատրելիորեն փակվում ենք «մենք ու մեր միտինգը» աշխարհում։

Բայց ես դարձյալ ուզում եմ խոսել հասարակության դեֆոլտի մասին, որովհետև դա՛ է ամենավտանգավորը. եթե դա արձանագրվեց, շատ դժվար ենք տակից դուրս գալու, շատ մեծ շոկերի գնով։ Ինձ ավելի շատ մտահոգում են ոչ թե պարբերաբար հնչող վտանգավոր ձևակերպումներն ու կոչերը, այլ՝ այն մարդկանց ծափերն ու հավանությունը, որոնք բոլոր ժամանակներում ունեցել են ինքնուրույն մտածող, ներքին ազատություն ունեցող մարդկանց համբավ ու իրենց պահել են այդպես։ Ես հարգում եմ նրանց ընտրությունը՝ լինել իշխանության մեջ, իշխանության կողքին։ Դա իսկապես շատ լավ է, բայց ես չեմ հասկանում նրանց անվերապահ աջակցությունը՝ իշխանությունից պարբերաբար դուրս եկող վտանգավոր ձևակերպումներին։ Որտե՞ղ է Ձեր ձայնը։ Եթե դուք եք լռում և ծափահարում, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հնարավոր լինի՝ թույլ չտալ ամենավատ սցենարների հնարավորությունը մեր երկրում։ Կա ագրեսիվ զանգված, որն արյուն, կախաղան և ունեզրկում է պահանջում, կա իշխանություն, որին այդ զանգվածը պետք է, ու այն պարբերաբար ուժեղացնում է նրանց, կա երկրի մթնոլորտ, որը դառնում է ավելի անհանդուրժող, կան լայն զանգվածներ, որոնք սկսում են չհասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, կան վտանգավոր պրոցեսներ, որոնք դառնում են արդեն առօրյա։

Ի՞նչ կարելի է անել՝ խուսափելու համար վատ սցենարներից. իսկապես դժվար է ասել։

Իշխանությունը չի լսում ու սկսում է փակվել ինքն իր մեջ՝ յուրայիններով (ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը դրա ամենավառ օրինակն է)։ Մյուսները շոկի մեջ են, շատերը՝ վախեցած։ Ես նույնպես այդ հարցի պատասխանը այսօր չունեմ։ Բայց կա հստակ մի քանի բան, որոնք անելու իմաստն այս պահին անհասկանալի է մնում.

1. Ո՞րն է իմաստը՝ տպավորություն ստեղծել, թե մենք այսօր զրոյից պետություն ենք կառուցում։ Դարերով պետականություն չունեցող ժողովուրդների համար սա չափազանց վտանգավոր միտում է։ Այս 27 տարիների ընթացում, բոլոր իշխանությունների օրոք, արվել են նշանակալից գործեր՝ անկախ բոլոր փոքրումեծ սխալներից։ Բոլոր սերունդներն իրենց աշխատանքով կառուցել են պետությունը, և այսօրը, ընդամենը, պետության մի փուլն է։ Ժառանգեք, լավացրեք, արե՛ք շատ ավելին։

2. Ո՞րն է իմաստը՝ հրապարակներում քննարկել Ղարաբաղի խնդիրը։ 88-ից անցել է 30 տարի, ու կայացած պետության ինստիտուտները նաև այն բանի համար են, որ լայն զանգվածների հավաքական մտքից ավելի հավասարակշիռ ու հեռատես որոշումներ ընդունեն։

3. Ո՞րն է իմաստը՝ հրապարակներում Ադրբեջանին սպառնալ հուժկու հարվածներով։ Մենք Պաղեստին ու Հեզբոլլահ չենք։ Մենք պետություն ենք։ Իսկ ինչ վերաբերում է հրապարակային խիզախությանը, ապա 88-ին, շա՛տ ավելի հզոր հանրահավաքներից ու ռուսական տանկերին դիմակայելուց քիչ անց, եռամսյա հավաքների ժամանակ, տասնյակ հազարներով թաքնվում էին մահճակալի տակ ու պահարաններում։ Հակառակորդին հուժկու հարվածի համար այսօր կա բանակ, զորակոչ, պահեստազորի հավաք, մոբիլիզացիա և այլն։ Իսկ անհատ հերոսները միշտ լուռ են մեկնում դիրքեր։

4. Ո՞րն է իմաստը՝ սփռել տոտալ ատելություն և հակաքարոզչություն։ Մենք չենք նկատում, որ «Մերժիր Սերժինը» սահուն կերպով վերածվում է «Մերժիր այլակարծությունը», «Մերժիր բոլորին»։

5. Ո՞րն է իմաստը՝ ամեն օր՝ մանկապարտեզներից մինչև բուհեր, նախարարություններից մինչև բիզնես «խոշոր հանցագործներ» բացահայտել, վարկաբեկել մարդկանց ու հետո անաղմուկ ընդունել, որ առանձնապես բան չկա։

6. Ո՞րն է իմաստը՝ լայն զանգվածների էմոցիաներն անընդհատ լարել։ Նրանք անընդհատ նոր դոզաներ են պահանջելու և մերժելու են կառուցելու, ստեղծելու ցանկացած միտում։

Ցանկը կարելի է էլի շարունակել, բայց այս կետերը չանելն արդեն բավարար կլիներ՝ երկրի մթնոլորտը հանդարտեցնելու, հասարակության բարիկադավորումը կանգնեցնելու և ավելի հանդարտ ու փոխադարձ հարգանքի հիման վրա շարունակություններ ու ելքեր գտնելու համար։ Ի վերջո, երկրում պե՛տք է ձևավորվի խաղաղ, կառուցելու ու զարգանալու մթնոլորտ։ Փողոցից, միտինգից դեպի իշխանություն անցումը մի պահի պետք է ի վերջո տեղի ունենա։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի՝ վերջապես զգալ իր ստանձնած պատասխանատվության չափը, և իր գործողությունները սկսի կառուցել՝ հենց դրանից ելնելով։ Անգամ՝ եթե դա պահանջի հանրային «կատաղի» վարկանիշի որոշակի անկում, ինչը կփոխհատուցվի ավելի որակյալ վարկանիշի և արդյունքի հաստատմամբ։

Ես վստահ եմ՝ դեռ ուշ չէ, դեռ կարելի է գնալ այդ ճանապարհով։ Նույնիսկ կարելի է հուշել, թե ինչպես։

Հ. Գ. Նշված մի շարք կետեր ունեն առանձին քննարկման ու ավելի բաց խոսելու անհրաժեշտություն, ինչը մենք անպայման տարբեր ֆորմատներով առաջիկայում անելու ենք։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»