Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանից ենք իմացել, որ Փաշինյանը որոշել է ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով. Արամ Սարգսյան

Երևանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքով մասնակցող՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չեն հանդիպել։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին անգամ Փաշինյանին հանդիպել են դեռ ավագանու ընտրություններում առաջադրումներից առաջ։

«Գրեթե մեկ ամիս է՝ մենք չենք հանդիպում, վերջին հանդիպումը եղել է, երբ ես ներկայացրել եմ, որ Արտակ Զեյնալյանն է ընտրություններին մասնակցելու միակ հնարավոր տարբերակը, հետեւաբար, պիտի վարչապետը տարբերակ գտնի՝ Արտակ Զեյնալյանին թույլ տալու քարոզարշավին մասնակցելու։ Վարչապետը ելքը գտավ Արտակ Զեյնալյանին արձակուրդ տրամադրելով»,– ասաց Արամ Սարգսյանը։

Ավագանու ընտրություններին միասին մանսակցելու տարբերակ «Ելք» դաշինքում չի քննարկվել։

«Ընդհանրապես չենք բանակցել քաղաքապետի ընտրություններին մասնակցության շուրջ, մենք Արարատ Միրզոյանից ենք իմացել, որ իրենք արդեն որոշել են մասնակցել սեփական թեկնածուով ու փորձելու են սեփական ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ»,– ասաց Արամ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ նրանք քննարկում էին նաեւ մեկ կուսակցություն դառնալու տարբերակը, Սարգսյանը պատասխանեց՝ կար այդպիսի մտադրություն, բայց հեղափոխությունից հետո, երբ ՔՊ–ն թափով սկսեց աճել, մեկ կուսակցություն դառնալու իմաստն ու բովանդակությունը կորավ։

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նեղացած է Փաշինյանից։ Քաղաքական կոնտեքստում նեղանալը ի՞նչ դրսևորում կարող է ունենալ։

«Երբ քաղաքական ուժերի տեսակետը հաշվի չի առնվում, դա կարող է տարբեր դրեւորումներ ունենալ. իմ պարագայում, երբ տեսնում ես, որ ասածդ հաշվի չեն առնում, չեն լսում, սկսում ես այն հարցազրույցներում, որտեղ հարցեր են տալիս, որտեղ պինդ կարող ես պաշտպանել գործող իշխանությանը, սկսում ես այդ ֆունկցիան այլեւս քեզ վրա չվերցնել»,– ասաց Արամ Սարգսյանը։

Արամ Սարգսյանը վստահ է՝ առանց մարդկանց կրկին փողոց հանելու՝ հնարավոր է հասնել արտահերթ ընտրությունների։

«Եթե ասեր, որ սեւ ասում եմ մնացածին, դա չի վերաբերում Արամ Սարգսյանին, ես էլի ասելու էի, որ դու բոլորի վարչապետն ես։ Այդ հռետորիկան չի տանում արտահերթ ընտրությունների, տանում է առճակատման, նորից փողոց մարդկանց հանելուն։ Ես գտնումեմ, որ առանց մարդկանց փողոց հանելու, ԱԺ–ն գրավելու , կոնսենսուսով հնարավոր է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Համենայն դեպս, դա փորձել է պետք, եթե դա չստացվի, նոր կարելի է փորձել այդ տարբերակը։ Իսկ ի սկզբանե դնել այդ տարբերակը, կներեք, այստեղ ես որոշակի շանտաժի էլեմենտներ եմ տեսնում»,–ասաց Արամ Սարգսյանը։

Նա չբացառեց, որ արտահերթ ընտրություններից առաջ նորից վերականգնվի «Ելք» դաշինքը. «Չեմ կարծում, որ կամուրջներն այնքան են այրված, որ դրա հնարավորությունն այլեւս չկա։ Ես, որ միշտ «Ելք» դաշինքը պահպանելու կողմնակից եմ եղել, կաշխատեմ, որ դա վերականգնվի»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am