Ակցիաներ Թբիլիսիում ավտոճանապարհով ցորենի փոխադրման արգելքի դեմ Թբիլիսիում
Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների (ֆուռ) վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:
Լրատվամիջոցների տվյալներով՝ ակցիայի մասնակիցները պնդում են, որ չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը: Նրանց խոսքով, սա իրենց եկամտի միակ աղբյուրն է, առանց որի չեն կարող գոյատևել բազմաթիվ ընտանիքներ: Մինչ այդ, վարորդները բողոքի ակցիա են անցկացրել երկրի ֆինանսների նախարարության մոտ:
Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընթացող ակցիայի պատճառով «Գեզի Թբիլիսի» ընկերության գործունեությունը կաթվածահար վիճակում է։
«Հատկանշական է, որ Ֆինանսների նախարարը մասնակիցներին դեռ նախարարության տարածքում անցկացված ակցիայի ժամանակ առաջարկել է բանակցություններ սկսել, սակայն առաջարկված ձևաչափը մասնակիցները նպատակահարմար չեն համարել:
Այս պահի դրությամբ եկամուտների ծառայության գրանցման տնտեսական գոտին դադարեցրել է աշխատանքը, սա վերաբերում է նաև արագ փչացող ապրանքի ներմուծմանը: Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում դադարեցնել ակցիաները, հարցը լուծել կառուցողական ճանապարհով»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը պաշտոնական Թբիլիսին արգելել էր սեպտեմբերի 15-ից, սակայն օրերս հայտնի դարձավ, որ արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը