Ղրիմում ոստիկանությունը որպես անօրինական հավաք ցրել է մանկական ֆուտբոլային խաղը
Թեոդոսիայի ոստիկանները ցրել են մանկական ֆուտբոլային խաղը՝ հայտարարելով այն «չարտոնված ահաբեկչական հավաք»։
«Այսօր, Կրասնոկամենկա գյուղում, երկու բակային թիմերի միջեւ խաղ տեղի ունեցավ, որն ընդհատեցին դպրոցի տնօրենը եւ թաղայինը, բացատրելով, որ մենք չարտոնված ահաբեկչական հավաք ենք անցկացնում, որը չենք համաձայնեցրել Թեոդոսիայի վարչակազմի հետ, եւ արգելեցին շարունակել խաղը»,– հաղորդել են երիտասարդ մարզիկները «ВКонтакте» սոցցանցում։ «Առաջ երբեք մարզադաշտի տարածքում գտնվելու՝ ֆուտբոլ կամ այլ խաղեր խաղալու արգելք չի եղել։ Այն բանից հետո, երբ մենք շարունակեցինք խաղը, դպրոցի տնօրենը հրամայեց հավաքել ֆուտբոլի դարպասները»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԶԼՄ–ների հաղորդագրության, Թեոդոսիայի վարչակազմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ տեղական կրթության բաժնի ղեկավար Նադեժդա Ալեքսեենկոն հայտարարել է, որ արգելքը արվել է «անվտանգության նկատառումներով»։ Նա նշել է, որ այն բանից հետո, երբ «երեխաների մեծ խմբի, առանց նախազգուշացման, հավաքել են մարչադաշտում», տնօրենը «խնդրել է ցույց տալ, թե ուր են բուժքույրն ու ոստիկանության ներկայացուցիչը»։ Թե ինչու է ոստիկանության ժամանումից հետո խաղը հայտարարվել հավաք, Ալեքսեենկոն չի բացատրել։
Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Ստանիսլավ Կրիսինը հրահանգել է հետաքննել միջադեպը՝ բնութագրելով տնօրենի գործողությունները որպես «անթույլատրելի»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)