Հայտնի է Պուտինի ու Ալիևի հանդիպման ամսաթիվը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» թեմայով Բաքու-Մոսկվա տեսակամրջի ընթացքում, հաղորդում է minval.az-ը:
«Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին Բաքու Ռուսաստանի նախագահի այցի շրջանակում աշխատանքային հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնց մասին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կամ որոնց շուրջ չեն պայմանավորվել Սոչիում սեպտեմբերի 1-ին կայացած բանակցությունների ընթացքում»,- ասել է Կալաշնիկովը:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Երևան, և վերջինս ընդունել է հրավերը:
Նա նշել է, որ պայմանավորվել են, որ այցը կկայանա մոտ ապագայում, եթե ոչ մինչև տարեվերջ, ապա հաջորդ տարվա սկզբին:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ