Խայտառակություն՝ մի քանի դերակատարով կամ ամոթի լիակատար բացակայություն
Ֆուտբոլում պարտվելն ամոթ չէ: Պարտվում են անգամ բրազիլացիները, գերմանացիները, նույնիսկ անգլիացիները: Ամոթն անթասիբ խաղալն է, ամոթը ազգային հավաքականի վրա թքած ունենալն է:
Մինչեւ վերջ անկեղծ լինենք, այն ինչ արեցին մի քանի ֆուտբոլիստ Մակեդոնիա-Հայաստան խաղի ընթացքում, պարզապես խայտառակություն, անգամ հանցագործություն է: Նույնը վերաբերում է մարզիչ Վարդան Մինասյանին:
Մակեդոնիան, ինչպես տեսանք, միջինից թույլ ֆուտբոլ խաղաց: Նրանք հաղթեցին գրեթե կանգնած, առանց վազելու, առանց քրտնելու:
Այս խայտառակության հետ կապ չունեին միայն մի քանի ֆուտբոլիստ՝ դարպասապահ Արամ Հայրապետյանը, պաշտպաններ Չալըշերը եւ Համբարձումյանը, գուցե Տիգրան Բարսեղյանը եւ Պիզելին ու Օզբիլիսը, որոնք մեկնարկային կազմում դաշտ դուրս չեկան, իսկ երբ դուրս եկան, ի վիճակի չէին փոխել խաղի ընթացքը, քանի որ ֆուտբոլի դաշտում երկու հոգին կամ չորս հոգին չեն կարող խաղալ ընդդեմ սեփական թիմակիցների եւ մրցակցի 11 ֆուտբոլիստների:
Տպավորություն էր, որ տղերքը կամ լավ խաղադրույքներ էին արել կամ էլ ինչ որ մեկին խոստացել էին պարտվել: Ամեն դեպքում նրանք իրենց գործը փայլուն արեցին: Գուցե նույն գործը փայլուն անեին Լիխտենշտեյնի դեմ խաղում, եթե խաղադաշտում հենց սկզբից չլինեին Պիզելին եւ Օզբիլիսը:
Նման խայտառակ ֆուտբոլ մենք տեսել էինք տարիներ առաջ, երբ Հայաստանը Երեւանում պարտվեց Մալթային:
Ինչպես հանդիպման մեկնաբանն ասաց՝ խոսքեր չկան կամ կան, բայց դրանք եթերային չեն: Մխիթարյանը, Մինասյանը, Ղազարյանը եւ նրանց համախոհները պետք է հստակ պատասխան տան այսօր մեր պետության, մեր ժողովրդի դեմ կազմակերպած այս խայտառակության համար:
Նման խաղից հետո մրցաշարային աղյուսակի, հետագա խաղերի մասին խոսելու ոչ ցանկություն, ոչ հավես եւ ոչ էլ իմաստ կա:
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը