Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարին պատմել է Իրանի հետ միջուկային գործարքի կարեւորության մասին
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, Վիենայում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ խոսել է Իրանի հետ միջուկային գործարքի դրական նշանակության մասին։
Ձայնագրությունը հրապարակված է միջազգային գործակալության կայքէջում։
«Ես մեկնել էի Վաշինգտոն եւ հանդիպում ունեցա պարոն Թիլերսոնի եւ ԱՄՆ նոր վարչախմբի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ես բարձրացրել եմ Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման, վավերացման եւ մոնիտորինգի հարցերը»,– ասել է նա։
Ամանոյի խոսքերով, նա բանակցությունների ժամանակ նշել է, որ իրանական գործարքը «մաքուր շահում է» վավերացման տեսանկյունից, քանի որ ներկայումս Իրանում վավերացման խիստ ռեժիմ է, իսկ երկրի միջուկային ակտիվությունը թուլացած է։
Նա իր վստահությունն է հայտնել, որ ԱԷՄԳ–ն եւ ԱՄՆ նոր վարչախումբը հնարավոր է «լավ համագործակցեն» ապագայում։
Ավելի վաղ Յուկիա Ամանոն հաստատել է, որ իրանական կողմը, միջուկային գործարքի մասով, կատարել է իր վրա վերցրած պարտականությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)