«Կարսի փառքն ու խայտառակությունը»․ ռուսական պարբերականը՝ Կարսի պատմության ու հանձնման մասին
Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել հայկական պատմական Կարս քաղաքին․ «Կարսի փառքն ու խայտառակությունը» վերնագրով հոդվածում հեղինակները պատմել են 100 տարի առաջ ռուսների կողմից Կարսի հանձնման մասին։
«Կարս քաղաքը հիմնադրել են հայերը՝ 4-րդ դարում, 928-961 և 963-1065 թվականներին այն հանդիսացել է Հայոց թագավորության մայրաքաղաք։ 16-րդ դարում Կարսի մարզը վերջնականապես անցել է Թուրքիայի ձեռքը, որը Կարսը համարում էր Փոքր Ասիային տիրանալու բանալին»,- գրում է ռուս պատմաբան Ալեքսանդր Շիրոկորադը։
Հոդվածում ներկայացված են պատմական իրադարձություններ ռուսական զորքի կողմից Կարսի մի քանի անգամ գրավման ու վերջնական հանձնման մասին։
«Ճակատը պահում էին 20 000-30 000 հայ կամավորներ՝ գեներալ Նազարբեկովի հրամանատարության ներքո։ Ուժերն անհավասար էին, և թուրքերը գրավեցին ամբողջ տարածքը, որն օկուպացրել էին ռուսներն Առաջին համաշխարհայինի ժամանակ։ Անդրկովկասյան կառավարության նախագահ Չխենկելին Նազարբեկովին հրամայեց հետ քաշվել, ապրիլի 26-ին թուրքերը մտան Կարս՝ առանց կռվի։ Հայկական ուժերը կարող էին պահել Մերձավոր Արևելքում ամենահզոր ամրոցներից մեկն առնվազն մի քանի ամիս, սակայն հանցավոր հրամանի պատճառով ստիպված եղան լքել Կարսը», - նշվում է հոդվածում։
Շիրոկորադն անդրադարձել է նաև Կարսի տխրահռչակ պայմանագրին, որով 1921-ին քաղաքը վերջնականապես հանձնվեց թուրքերին։ Հեղինակը նաև հիշեցրել է, որ 2021-ին լրանում է պայմանագրի վավերականության ժամկետը, և Ռուսաստանն ու Թուրքիան կարող են այն չեղարկել միակողմանի կերպով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը