«Ռուսաստանը ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը». ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նկատելով, որ Մոսկվան ոգևորությամբ է հետևում Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Զախարովան ընդգծել է, որ երկրների միջև բազմաբևեռ համագործակցությունը զարգանում է Ադրբեջանի կառավարության ու ՌԴ կազմի մեջ մտնող սուբյեկտների կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա:
Խոսնակը հավելել է, որ ներկայում գործում է նմանատիպ 17 համաձայնագիր, բացի այդ, ծրագրված է նորերը կնքել:
«Ադրբեջանի հետ միջշրջանային կապերի արդյունավետության մասին վկայում են հետևյալ փաստերը՝ Բաքվում բացվել են Դաղստանի, Թաթարստանի, «Բաշկիրիայի ավիաուղիներ», «Պերմի ավիաուղիներ», «Պուլկովոյի ավիաուղիներ», «Սամարայի ավիաուղիներ», «Ուրալի ավիաուղիներ» ընկերությունների, Ռուսաստանի որոշ բիզնես կառուցվածքների ներկայացուցչությունները, «Ուրալ», «Թաթարստան» առևտրի տները:
Ադրբեջանցի գործարարները ներդրումներ են արել Եսենտուկի քաղաքում հանգստաառողջարանային կենտրոնի կառուցման նախագծում, ինչպես նաև Կրասնոդարում մթերքի արտադրման գործարաններում: Նախագծեր են իրագործվում Կաբարդինո Բալկարիայում, Դաղստանում»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ մեկնարկելիք Ռուս-ադրբեջանական միջշրջանային համաժողովի շրջանակում քննարկվելու են համագործակցության նոր նախագծերը:
«Ռուսաստանը ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ահռելի ներուժ կա: Շատ բաներ արդեն իրագործվում են, մի մասն էլ գտնվում է մշակման փուլում»,-ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը