2017-ին Թուրքիայից ավելի քան 256.000 մարդ է արտագաղթել
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը՝ TUIK-ը, երկրում արտագաղթի ցուցանիշները ներկայացնող նոր զեկույց է հրապարակել, որի համաձայն՝ 2017 թվականին արտագաղթը Թուրքիայում էականորեն աճել է, գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Հայտնի է, որ անցյալ տարի Թուրքիայից արտագաղթել է 253.640 մարդ, ինչը 42,5 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից։
Ընդ որում՝ հեռացածների զգալի մասը 25-29 տարեկան երիտասարդներ են, որոնք կազմում են բոլոր արտագաղթածների 15 տոկոսը։ 12.3 տոկոս կազմել են 30-34 տարեկան արտագաղթածները։
Զեկույցը փաստել է, որ Թուրքիայից արտագաղթում են նաև ժամանակավորապես այնտեղ ապաստանած այլ երկրների քաղաքացիներ՝ իրաքցիներ, աֆղանցիներ, ադրբեջանցիներ, սիրիացիներ և չինացիներ։
Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայի բնակչության թվաքանակը 2017 թվականին հատել է 80 մլն-ի շեմը։
2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 80.810.525 մարդ: Հայտնի է, որ 2016 թվականի համեմատ Թուրքիայի բնակչությունն անցյալ տարի ավելացել է 995.654-ով՝ գրանցելով 12.4% բնական աճ:
Ավելացնենք նաեւ, որ Թուրքիայի համար 253 հազար 640 հոգու արտագաղթը նույնն է, ինչ Հայաստանի համար 6 հազար երկու հարյուր հոգին:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը