Թուրքական լազերները տեղադրվել են ադրբեջանական ավիացիոն ռումբերի վրա
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական Aselsan ընկերության միջև ձեռք բերված համաձայնությամբ ադրբեջանական ավիացիոն ռումբերի վրա տեղադրվել են թուրքական արտադրության լազերներ (LGK ” laser)։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Azeridefence կայքը։
Աղբյուրը նշում է, որ 250կգ–ոց բեկորաֆուգասային նորացված ռումբերը Ադրբեջանում կցուցադրվեն ADEX-2018 ցուցահանդեսին՝ սեպտեմբերի 25-27–ը։
Կայքը նաև հայտնում է, որ ռումբերը կարող են արտադրվել և՛ ներքին, և՛ արտաքին պատվերների համար։
Նշենք, որ ADEX ռազմարդյունաբերական ցուցահանդեսը Ադրբեջանում այս տարի անցկացվելու է 3-րդ անգամ։ Ցուցահանդեսին, ըստ պաշտոնական տվյալների, կմասնակցեն 32 երկրներից մոտ 209 ընկերությունների ներկայացուցիչներ։
Աղբյուրը՝ razm.info


















































Իլհամ Ալիեւն ու Էրդողանը քննարկում են հայաստանյան իրադարձությունները
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը