Թուրքիան մտադիր է ռազմաբազա հիմնել Նախիջևանի տարածքում
Թուրքիան մտադրություն ունի ռազմաբազա հիմնել Նախիջևանի տարածքում։ Նման տեղեկություն է հրապարակել թուրքական «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Զեյնեփ Գյուրջանլըն իր հերթական հոդվածում։
Ռուս-թուրքական հարաբերություններին ու փոխգործակցությանն անդրադարձ կատարած Գյուրջանլըն շեշտել է, որ չնայած շատ հարցերում Թուրքիան և ՌԴ-ն գործընկերներ են, սակայն մի շարք խնդիրների շուրջ ու հատկապես Կովկասում այս երկու երկրների շահերը բախվում են։
«Որքանո՞վ կարող են Անկարան ու Մոսկվան համագործակցության մեջ մտնել Կովկասում։ Անկարայում փակ դռների ետևում քննարկվող շատ կարևոր թեմա կա՝ Թուրքիան Սոմալիից ու Քաթարից հետո իր երրորդ արտասահմանյան ռազմաբազան ցանկանում է հիմնել Նախիջևանում, ու արդեն անցել է գործի։ Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կարձագանքի մեր նոր «ռազմավարական գործընկերը» սրան»,- գրել է թուրք սյունակագիրը՝ հիշեցնելով հայ-ռուսական ռազմավարական սերտ համագործակցության մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը