Թուրքիայում օգոստոսին գնաճը հասել Է 2003 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին
Թուրքիայում գնաճը 2018 թվականի օգոստոսին կտրուկ արագացել Է լիրայի թուլության ֆոնին. պաշտոնական տվյալների համաձայն, անցած ամսին երկրում սպառողական գները 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ բարձրացել են 17,9 տոկոսով, ինչն առավելագույն ցուցանիշն Է դարձել 2003 թվականի սեպտեմբերի ի վեր:
Վերլուծաբանները միջին հաշվով գների աճ Էին սպասում մինչեւ 17,6 տոկոս՝ հուլիսի 15,85 տոկոսից:
Թուրքիայի Կենտրոնական բանկը սեպտեմբերի 3-ին հայտարարել Է, որ պատրաստ Է դրամավարկային քաղաքականության սրբագրումներ անել առաջիկա նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, որպեսզի զսպի գնաճի հետ կապված ռիսկերը: Վերջին ամիսներին գնաճի դինամիկան «Էական ռիսկեր Է ցուցադրում գնային կայունության համար», ասված Է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
Թուրքական լիրան, ԿԲ-ի հայտարարությունների շնորհիվ, ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ անկումը դանդաղեցրել Է ավելի քան 2 տոկոսով՝ մինչեւ 0,3 տոկոս:
Անցած ամսվա նկատմամբ Թուրքիայում սպառողական գներն օգոստոսին ավելացել են 2,3 տոկոսով՝ հուլիսին 0,55 տոկոսով բարձրանալուց հետո:
Թուրքիայում Էներգակիրները տարեկան արտահայտությամբ թանկացել են 21,34 տոկոսով, երկրում սննդամթերքի գները օգոստոսին աճել են 19,75 տոկոսով: Սակայն սակագների առավել նկատելի աճ են արձանագրել տրանսպորտային ծառայությունները՝ 27,1 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը