Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Ինչպես Ստալինի դուստրը փախավ Խորհրդային Միությունից

aif.ru-ն ներկայացնում է Իոսիֆ Ստալինի դստեր կյանքը:

Իոսիֆ Ստալինի սիրելի դուստրը, որին արտասահմանյան զլմ-ները «կարմիր արքայադուստր» էին կոչում, արտասահմանից չվերադարձավ Խորհրդային Միություն:

Սվետլանան հորը շատ անախորժություններ էր պատճառում: Աղջկա բուռն խառնվածքը, որը բերում էր անթիվ սիրավեպերի, վրդովեցնում էր հորը դեռեւս անչափահաս տարիքից: Աղջկա ընտրությունից Ստալինը հաճախ էր զայրանում, իսկ զայրույթը թափվում էր խեղճ երկրպագուների գլխին: Ռեժիսոր Կապլերի համար օրինակ այդ հարաբերություններն ավարտվեցին աքսորով: 

1944 թվականին Սվետլանան ամուսնացավ իր եղբոր՝ Վասիլի Ստալինի համադասարանցու՝  Գրիգորի Մորոզովի հետ: Ծնվեց որդին, որին անվանեցին Իոսիֆ, սակայն հարաբերությունները երկար չտեւեցին: 1949 թվականին Ստալինի դուստրն ամուսնացավ երկրորդ անգամ, այս անգամ Յուրի Ժդանովի որդու հետ: Ամուսնությունը տեւեց 3 տարի, եւ ծնվեց Սվետլանայի երկրորդ երեխան՝ դուստրը Եկատերինան: 

Հոր մահից հետո Սվետլանան հայտնվեց պետության նոր ղեկավարների ուշադրության կենտրոնում: Ճիշտ է, նրան ի տարբերություն եղբորից՝ Վասիլիից, ոչ բանտարկեցին, ոչ էլ հոգեբուժարան ուղարկեցին: Նա աշխատում էր Համաշխարհային գրականության ինստիտուտում, խորհրդային գրականության բաժնում: 

Սվետլանան, որն այժմ կրում էր Ալիլուեւա ազգանունը, շարունակում էր անձնական կյանքը դասավորելու փորձերը: Այս անգամ նրա ընտրյալը հնդիկ արիստոկրատ եւ կոմունիստ Ռաջա Բրադեշ Սինգխն էր: 

ԽՍՀՄ իշխանությունները բավականին զգուշավոր էին մոտենում արտասահմանցիների հետ ամուսնություններին: Սակայն, առաջին՝ Ալիլուեւան չամաուսնացավ Սինգխի հետ, երկրորդ՝ Հնդկաստանը բարեկամական երկիր էր համարվում եւ երրորդ՝ երկրի ղեկավարները գտնում էին, որ ավելի լավ կլինի Ստալինի դուստրը զբաղվի տղամարդկանցով, քան հրապարակայնորեն ավելորդ արտահայտություններ անի:  

Ալիլուեվան այն ժամանակվա չափանիշներով վատ չէր ապրում՝ բարձր աշխատավարձ, իր եւ երեխաների համար ամսեկան վճարվող նպաստներ: Ստալինի դուստրն ապրում էր քաղաքի կենտրոնում, ուներ ավտոմեքենա եւ ամառանոց: Մի խոսքով, Սվետլանան կարող էր ապահովել ոչ միայն իրեն եւ երեխաներին, այլեւ քաղաքացիական ամուսնուն, որն իր ամբողջ աշխատավարձը փոխանցում էր Հնդկաստան՝ իր բարեկամներին: 

1966 թվականի աշնանը երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց Սինգխը, եւ Սվետլանա Ալիլուեւան Լեոնիդ Բրեժնեւին նամակ գրեց, խնդրելով թույլատրել իրեն, որ նա մեկնի «ամուսնու հայրենիք եւ ամուսնու աճյունը հանձնի Գանգեսի սուրբ ջրերին»: Երկրի ղեկավարությունը սկսեց մտածել, թե ինչպես վարվեն: Խորհրդային ղեկավարները գիտեին, որ Ալիլուեւան ավարտել է աշխատանքը «Քսան նամակ ընկերոջը» գրքի վրա: Այս ձեռագրի բովանդակությանը նրանք քաջ ծանոթ էին: Ընդհանուր առմամբ ոչ մի վատ բան չկար, որ Սվետլանան քննադատում էր հորը, մանավանդ որ քննադատությունները չէին շեղվում կուսակցության ընտրած ուղուց: Սակայն ԽՍՀՄ-ում չէին պատրաստվում հրապարակել հուշերը եւ ցանկություն էլ չունեին, որ գիրքը լույս տեսներ Արեւմուտքում: 

Որոշեցին Ալիլուեւային թույլատրել դուրս գալ ԽՍՀՄ-ից, սակայն Ազգային անվտանգությունը պետք է չթույլատրեր, որ Ստալինի դուստրը ձեռագիրը դուրս բերեր երկրից: 

Ալիլուեւային երկրից դուրս գալու գալու թույլատրության գործում մեծ դեր խաղացին կառավարության ղեկավար Ալեկսեյ Կասիգինի անձնական երաշխիքները: Վստահություն էր ներշնչում նաեւ այն, որ Սվետլանայի որդին՝ Իոսիֆը որոշել էր ամուսնանալ եւ արդեն նշանակված էր հարսանիքի օրը: Քաղբյուրոյի անդամները տրամաբանորեն մտածում էին, որ դժվար թե մայրը բաց թողնի որդու հարսանիքը: Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպան Բենեդիկտովին հանձնարարվել էր ամեն կերպ աջակցել Սվետլանային: 

1966 թվականի դեկտեմբերին Սվետլանա Ալիլուեւան ժամանեց Հնդկաստան, որտեղ Բենեդիկտովը նրան խորհրդային դեսպանատան աշխատակիցների համար նախատեսված բնակարաններից առանձին բնակարան հատկացրեց: 

Աճյունը ցրել էին Գանգեսի ջրերով, սակայն Սվետլանան չէր շտապում հայրենիք վերադառնալ: Ունենալով Հնդկասատանում մնալու 7-օրյա թույլատրություն Ալիլուեւան մնաց Հնդկաստանում մեկ ամիս: Մոսկվայից զանգահարում էր որդին եւ հետաքրքրվում, թե երբ է մայրը վերադառնալու: Սվետլանան խնդրում էր որդուն հետաձգել հարսանիքը: Ալիլուեւան համոզեց Բենեդիկտովին Հնդկաստանում մնալու թույլատրությունը երկարացնել եւս մեկ ամսով եւ մեկնեց ամուսնու հարազատ գյուղը՝ մեկ ամսով ընդհանրապես անհետանալով հայրենակիցների տեսադաշտից: 

Վերջապես մարտի սկզբին որոշվեց Սվետլանային վերադարձնել ԽՍՀՄ: Մանավանդ, որ որդին կորցնում էր համբերությունը, եւ նրա զանգերն ավելի նյարդային էին դառնում: 

Սվետլանան խնդրեց եւս մեկ ամսով երկարաձգել Հնդկաստանում մնալը, սակայն Բենեդիկտովը նրան հանձնեց Մոսկվայի օդանավի տոմսը՝ նախատեսված մարտի 8-ի համար: 

Ստալինի դուստրը սկսեց հավաքել իրերը, նվերներ էր գնում, սակայն խորհրդային ղեկավարությունը զգոն էր, քանի որ նրա պահվածքում որոշակի տարօրինակություններ էին նկատել: Ռեստորանում հետախույզը կարողացել էր խոսեցնել Սվետլանային եւ նա, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, անկեղծացել էր ու ասել, որ ցանկանում է մնալ արտասահմանում, ինչի համար արդեն ունի մի քանի պայմանավորվածություններ: 

Խոսակցության մասին հայտնեցին Բենեդիկտովին: Վերջինս չհավատաց, սակայն ամեն դեպքում հատուկ ծառայությունների աշխատակցին հանձնարարվեց հետեւել Սվետլանային, մանավանդ նրա երեկոյան զբոսանքների ժամանակ: Սվետլանա Իոսիֆովնան սովորություն ուներ զբոսնել ԱՄՆ դեսպանատան մոտակայքում: 

Չնայած նախազգուշական միջոցառումներին, Սվետլանա Ալիլուեւան փախավ: Հենց իրեն ուղեկցողի աչքի առաջ 1967 թվականի մարտի 6-ին նա անցավ ԱՄՆ դեսպանատան տարածք, այն դռնով, որը սովորաբար փակ էր լինում: 

Հենց այդ գիշեր ամերիկացիները նրան տարան օդանավակայան, եւ նա տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ քաղաքական ապաստան խնդրեց: Սակայն նրան մերժեցին Շվեյցարիայում, հետո նաեւ Իտալիայում, որտեղից նա տեղափոխվեց ԱՄՆ: Հենց ԱՄՆ-ում էլ նրան տրամադրեցին քաղաքական ապաստան: 

«Ողջույն բոլորին: Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Սա ուղղակի հրաշք է»,- այս խոսքերով նա ողջունեց Քենեդու օդանավակայանում հավաքված լրագրողներին: Ալիլուեւայի փախուստի համար պատժեցին Բենեդիկտովին՝ Հնդկաստանից նրան ուղարկելով Հարավսլավիա, որի հետ հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չէին: Ալիլուեւայի փախուստի պատճառով պաշտոնանկ արվեց ԱԱ նախարար Վլադիմիր Սեմիչաստնին: Դրանից բացի ավելի քան մեկ տասնյակ խորհրդային չինովնիկների կոչումազրկեցին: 

Արդեն արտասահմանից Ալիլուեւան զանգահարում էր որդուն, փորձում բացատրել իր արարքի դրդապատճռները, սակայն որդին չներեց մորը,  համարելով նրա արարքը դավաճանություն: 

Իր հուշերով Ալիլուեւան կարողացավ լուրջ ունեցվածք ստեղծել, իսկ 1970 թվականին ամուսնացավ ամերիկացի ճարտարապետ Ուիլյամ Պիտերսի հետ՝ վերցնելով Լանա Պիտերս անուն-ազգանունը: 

Աստիճանաբար Ալիլուեւայի նկատմամբ հետաքրքրությունը մարեց: ԱԱՆ-ի կողմից սպասվող հետապնդումներ չեղան, քանի որ այն ժամանակվա ԱԱ նախարար Յուրի Անդրոպովը գտնում էր, որ Ալիլուեւան հետքրքրություն չի ներկայացնում: 

Լանայի նոր ամուսնությունը երկար չտեւեց, քանի որ նրա ամուսինը սկսեց բողոքել, որ «Լանայի մոտ սկսում են արթնանալ հոր բնավորության բռնապետական գծերը»:

Դստեր հետ 10 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո 1982 թվականին նա տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, իսկ 1984-ին՝ ... ԽՍՀՄ: Դա հատուկ ծառայությունների արածը չէր, ուղղակի Ստալինի դուստրը կարոտել էր հայրենիքը: Մամուլի ասուլիսի ժամանակ նա սկսեց քննադատել ԱՄՆ իշխանություններին, իսկ ահա 2 տարի անց նորից ԱՄՆ մեկնելու թույլտվություն խնդրեց: Այս անգամ նա հեշտությամբ ստացավ թույլատրությունը՝ նրանից հոգնել էին բոլորը: ԽՍՀՄ-ում թողնված երեխաները նրան այդպես էլ չներեցին: 

Նրա կրտսեր դուստրը՝ Օլգա Պիտերսը անվանափոխվելուց հետո դարձավ Կրիս Էվանս եւ այժմ ապրում է Պորտլենդում: Իր կյանքի վերջին 2 տասնամյակները Ալիլուեւան մեկ ԱՄՆ-ում էր, մեկ՝ Մեծ Բրիտանիայում: Նա մահացավ 2011 թվականին Վիկսոնսին նահանգի Ռիչլենդ քաղաքի ծերանոցում:

Top-News.am