Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը

Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի
Հարեվաններ

Թուրքիան՝ Արևմուտքի համար գլխացավանք

Թուրքիան կարևոր է Արևմուտքի համար, սակայն Վաշինգտոնում և ԵՄ որոշ երկրներում այժմ փորձում են հասկանալ, թե կոնկրետ որքանով: Այս մասին նշվում է BBC-ի թղթակից Ջոնաթան Մարկուսի հոդվածում:

Ամերիկացի որոշ փորձագետներ անգամ վստահ չեն, որ Թուրքիան կարող է համարվել ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը: Թուրքիան ՆԱՏՕ-ի նշանակալից անդամ է, և այդ երկրի ռազմաբազաները կարևոր են Միջին Արևելքում ԱՄՆ-ի օդային օպերացիաների համար: Այն ՆԱՏՕ-ի արևելյան թևի շուրջ հսկայական տարածք է ներառում, քանի որ Սև ծովի տարածքի ռազմավարական նշանակությունն աճում է Ռուսաստանի ակտիվացմանը զուգահեռ:

Թուրքիան նաև ԵՄ-ի ամենակարևոր արևելյան հարևաններից է, չնայած ԵՄ-ին անդամակցելու՝ Անկարայի փորձերն առայժմ անհաջող են՝ մասամբ նաև Էրդողանի ավտորիտար վարչակարգի պատճառով, գրում է Մարկուսը: Անկարայի դերը նաև նշանավորվում է ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա կանգնեցնելու հարցում:

Թուրքիան այժմ լուրջ տնտեսական և քաղաքական ճգնաժամ է ապրում՝ կապված ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների և թուրքական լիրայի արժեզրկման հետ: Սակայն արդյո՞ք կարող է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հարցականի տակ դրվել: Հեղինակի կարծիքով՝ իրականում ՆԱՏՕ-ն անդամությունից զրկելու կանոնակարգ չունի, և Թուրքիան ինքը կարող է որոշել լքել դաշինքի շարքերը:

Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների միջև հարաբերությունները ժամանակ առ ժամանակ լարվել են՝ կապված միմյանց ցուցաբերած աջակցության մակարդակի հետ այս կամ այն հակամարտությունում: Այժմ, ի հակադրություն ԱՄՆ-ի հետ անհաշտության, Թուրքիան փորձում է ավելի սերտ համագործակցություն հաստատել Մոսկվայի հետ, չնայած, հեղինակի խոսքով, դժվար է պատկերացնել, որ Մոսկվան Թուրքիային կապահովի նույն անվտանգության երաշխիքներով, տեխնիկական աջակցությամբ և բարձր վարկանիշով, ինչ ՆԱՏՕ-ն:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա այստեղ ևս ամեն ինչ բարդ է. մի կողմից ԵՄ բազմաթիվ պետություններ քննադատում են Թուրքիայում մարդու իրավունքների խախտման դեպքերը, սակայն մյուս կողմից ԵՄ-ն տնտեսապես սերտ կապված է Թուրքիային:

Եվրոպական բազմաթիվ բանկեր լուրջ ներգրավվածություն ունեն երկրի տնտեսության մեջ, ուստի լիրայի արժեզրկումը դրանց կողքով չի անցնի, գրում է հեղինակը: Վերջերս երկու հույն զինվորների և «Amnesty International» կազմակերպության տեղի ղեկավարի ազատ արձակումով Թուրքիան ցույց տվեց, որ չի ցանկանում ԵՄ-ի հետ լարված հարաբերություններ ունենալ, ինչպիսիք այժմ ունի ԱՄՆ-ի հետ: Բացի այդ՝ Թուրքիայի ձեռքում է շարունակում մնալ ներգաղթյալների խաղաքարտը՝ հատկապես հիմա, երբ Թուրքիային սահմանակից Իդլիբի շրջանում լարված վիճակ է, որը կարող է ներգաղթյալների նոր հոսքի պատճառ դառնալ:

2016 թվականից ի վեր Թուրքիան մեծ դեր է խաղացել ներգաղթյալների հոսքը զսպելու հարցում, որի դիմաց ԵՄ-ն տրամադրել է մեծ ֆինանսական աջակցություն: Ուստի, հեղինակի կարծիքով, մոտ ապագայում ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են լավանալ ԱՄՆ-ի հետ լարվածությանը զուգահեռ: Սակայն հետագայի համար Թուրքիայի այժմյան ուղղվածությունը հեռու է Արևմուտքից:

Բազմաբևեռ աշխարհի պարագայում, երբ Վաշինգտոնն այլևս տարածաշրջանային մեծ համբավ չի վայելում, եվրոպացիները կարող են ժամանակավոր առավելություն ձեռք բերել: Սակայն Էրդողանը Թուրքիան տանում է արևմտյան արժեքներին և ազատական ժողովրդավարությանը հակասող ճանապարհով, ինչն ի վերջո կպայմանավորի ԵՄ-ի հետ հարաբերությունները: