Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Էլմար Մամեդյարովը գտնվում է Մոսկվայում պաշտոնական այցով՝ Սերգեյ Լավրովի հրավերով, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը կանցկացնեն բանակցություններ երկուշաբթի օրը, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, որը կնշվի ապրիլի 4-ին:
«Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է աջակցել կողմերին լուծելու ղարաբաղյան հակամարտությունը», - ընդգծել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կառուցված է հավասարության, բարիդրացիության հիման վրա»: Ներկայումս երկու երկրները ստորագրել են ավելի քան 80 միջպետական և միջկառավարական համաձայնագրեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)