Ինչու Հենրիխ Մխիթարյանը ուշադրություն չի դարձնում քննադատություններին
Ուշադրություն չեմ դարձնում քննադատություններին, քանի որ ինքս գիտեմ՝ լավ եմ խաղացել, թե՝ վատ: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անդրադարձել է անգլիական ակումբի հասցեին քննադատություններին այս մրցաշրջանում:
«Ես վատագույն քննադատն եմ իմ խաղի վերաբերյալ եւ չունեմ լրացուցիչ քննադատությունների կարիք: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ տալիս թիմին, եւ ինչ է թիմը տալիս ինձ:
Մենք ունենք նոր մարզիչ եւ փորձում ենք հարմարվել նրա փիլիսոփայությանն ու պահանջներին: Մրցաշրջանի մեկնարկը բարդ էր, քանի որ հանդիպեցինք «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» պես մրցակիցների, թեեւ դու չես կարող հեշտ մրցակիցներ ունենալ այս լիգայում: Պարտվեցինք առաջին ու երկրորդ խաղերում, սակայն սա ֆուտբոլ է: Պարզապես պետք է պահպանենք լավատեսությունը եւ շարունակենք աշխատել, իսկ լավ արդյունքները կլինեն շուտով:
Չենք զգում ոչ մի ճնշում: Չենք մտածում, որ ինչ-որ բան սխալ է ընթանում, քանի որ մենք ճիշտ ուղու վրա ենք, եթե նույնիսկ պարտվել ենք 2 խաղերում: Ես չգիտեմ, թե ինչու են մարդիկ այդպես քննադատում մեզ: Ես ուշադրություն չեմ դարձնում, քանի որ ինքս գիտեմ՝ լավ եմ խաղացել, թե՝ վատ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, սակայն «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով: Բոլոր մրցաշարերում 29-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման եւ դարձել է 4 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը