Լատվիայի ՆԳՆ–ն առաջարկել է մարմնավաճառությամբ զբաղվելու առնվազն տարիքը սահմանել 25 տարեկանը
Լատվիայի ներքին գործերի նախարարության աշխատանքային խումբը օրինական սեռական ծառայություններ մատուցող մարմնավաճառների տարիքային շեմը բարձրացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այս առաջարկի համաձայն՝ առնվազն տարիքը, որ թույլատրվում է զբաղվել մարմնավաճառությամբ պետք է 18-ից բարձրացնել 25 տարեկանի։
«Եթե շեմը բարձրացվի մինչեւ 25 տարեկանը, պետությունը այդպիսով ազդակ կտա երիտասարդներին, որ կյանքում կարելի է նաեւ գործունեության նորմալ ձեւեր գտնել»,– նշել է ՆԳՆ պետքարտուղար Դիմիտրի Տրոֆիմովը։
Մարմնավաճառությունը Լատվիայում օրինական գործունեություն է համարվում։ Մարմնավաճառները պետք է լինեն չափահաս, ունենան առողջության վերաբերյալ փաստաթուղթ։ Ընդ որում, նրանք կարող են սեռական ծառայություններ մատուցել միայն սեփական կամ վարձակալած բնակելի տարածքներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը