Թուրքիան մտահոգված է Մերկելի Հայաստան այցով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա աշխատանքային այցով կայցելի Հայաստան:
Ըստ թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` Թուրքիային անհանգստացնում է այն փաստը, որ Գերմանիայի կանցլերն այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ և հնարավոր է արդյո՞ք հնչեցնի «ցեղասպանություն» բառը:
Անգելա Մերկելն օգոստոսի 24-ին, Երևանում հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկելու են քաղաքական փոփոխություններից հետո երկկողմ հարաբերությունները: Կանցլերը ծաղկեպսակ է դնելու Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագը (Դաշնային ժողովը) 2016թ. հունիսի 2-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը: Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր սրման վերաբերյալ թուրքական պնդումներից հետո Մերկելի կառավարությունը հայտարարել էր, որ պետք է հարգել Բունդեսթագի որոշումը` ընդգծելով, որ Գերմանիայի կառավարությունն այդ բանաձևի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անելու:
Հիշեցնենք, որ Մերկելի այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարևոր միջազգային գործընկերներից մեկն է: Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի և ձեռք բերված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում։
Աղբյուր` Hurriyet


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ