Սեյրան Օհանյան. «Այս վերնախավը իր տեղը զիջելու է». Տեսանյութ
Սեյրան Օհանյանի ելույթը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվի նախընտրական հավաքի ժամանակ.
«Սիրելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Այսօր նախընտրական քարոզարշավի առաջին օրն է։ Մեր թիմակիցներից շատերը նախկինում մասնակցել են ընտրական գործընթացների, քարոզչական արշավների և, անշուշտ, փորձառություն ունեն։
Չեմ թաքցնի. այս գործում ես անփորձ եմ։ Չեմ տիրապետում քարոզչության նրբություններին, քաղաքական ինտրիգներին, լրատվական-տեղեկատվական ստերի մեխանիզմին, մարդկանց վարկաբեկելու մեթոդներին։ Եվ դա ինձ պետք չէ․ այս չակերտավոր «թերությունը» ես համարում եմ առավելություն և գործելու եմ ինչպես միշտ՝ հավատարիմ բարոյական բոլոր սկզբունքներիս։
Մենք ձևավորել ենք մրցունակ թիմ, ունենք գրագետ և պարկեշտ գործընկերներ։ Մեր շարքերում կանգնած են փորձառու, բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գործիչներ, կրթված երիտասարդներ։ Մեր կողքին են հազարավոր ազատամարտիկներ, ովքեր գիտեն տոկունության և հաղթելու գաղտնիքը։ Մենք մշակել ենք արդիական ծրագրեր և հավասարակշիռ, հիմնավորված առաջարկներով ներկայանում ենք դրանք ժողովրդին՝ դիմելով նրան պարզ ու շիտակ ուղերձներով։
Ամենակարևոր գործը մարդկանց սրտերը հույսով, ապագայի նկատմամբ հավատով ու հաղթանակի զգացումով լցնելն է։ Եթե կարողանանք ժողովրդի մեջ արթնացնել պայքարի ոգին, վստահությունը ի՛ր և մե՛ր ուժերի նկատմամբ, ապա հաջողությունը երաշխավորված է։
Մեր ամենաուժեղ զենքը, հաղթաթուղթը մարդկանց մոտ վաղվա նկատմամբ հավատն արթնացնելն է։
Իսկ նրանք, ովքեր կփորձեն հասնել իրենց նպատակին կաշառքի, սպառնալիքի և կեղծիքի միջոցով, միայն կթեժացնեն հոռետեսության, անհուսության մթնոլորտը՝ բազմապատկելով հասարակության անվստահությունը, արհամարհանքը, ատելությունը իրենց նկատմամբ։
Օրեր առաջ իմ ելույթում նշել էի, որ մեզ նո՛ր քաղաքական վերնախավ, նո՛ր մտածելակերպ, նո՛ր մոտեցումներ են պետք։ Եվ դրանք են առաջիկա մեր հաջողությունների, հաղթանակների հիմնական նախապայմանները, նո՛ր որակի իշխանություն ձևավորելու անկյունաքարը։
Առաջին հայացքից անհնարին թվացող այս խնդրի լուծումն իրականում այնքան էլ բարդ չէ. Երբ ժողովրդի տրամադրությունները փոխվեն, երբ մարդկանց մեջ արթնանա հույսը, վստահությունը իրենց ապագայի հանդեպ, ապա այս վերնախավը իր տեղը զիջելու է։
Ձևավորվելու է երկրի զարգացման նոր տեսլական ունեցող իշխանություն, որը կլուծի իր առջև դրված խնդիրները և ներկայացնելով իր համարձակ, կառուցողական ծրագրերը՝ ջանքեր չի խնայի դրանք իրականացնելու համար։
Իմ գործընկերները ներկայացրել են մեր դաշինքի ծրագիրը, 12 առաջարկները, որոնց հիմքում առաջին հերթին Հայաստանի և Արցախի անվտանգությունն է՝ իր բոլոր բաղադրիչներով՝ ռազմական, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, տեղեկատվական, կրթական և այլ։
Մենք ժողովրդին պետք է ասենք՝ հերի՛ք է համակերպվել այս իրականության հետ։ Հերի՛ք է հանդուրժել անարդարությունն ու ամենաթողությունը։
Մենք պատրաստ ենք և կարող ենք մեր ուժերով լուծելու գոյություն ունեցող խնդիրները` չվախենալով դրանց քանակից և բարդության աստիճանից։
Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի պատմական ժառանգությունը։ Վստահ ենք, որ երկրի ապագայով մտահոգ, ազնիվ քաղաքացիները պետք է համախմբվեն, և միասին պետք է տեր կանգնենք մեր պայքարի ու հաղթանակների ժառանգությանը՝ նոր հաղթանակներ կերտելով։
Մեր երկիրը մե՛նք ենք շենացնելու։
Բոլորին կոչ եմ անում ակտիվ աշխատանքի։
Ժառանգությո՛ւն, Համախմբո՛ւմ, Հաղթանա՛կ»։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են