«Ռուբինում» Խորեն Բայրամյանի առաջին գոլն ու հետխաղյա մեկնաբանությունը (Տեսանյութ)
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում Կազանի «Ռուբինը» 1:1 հաշվով է ավարտել Գրոզնիի «Ախմատի» դեմ արտագնա հանդիպումը՝ հաղթանակը բաց թողնելով վերջին վայրկյաններին:
«Ռուբինի» կազմում հաշիվը 84-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը, որն աչքի է ընկել փոխարինման դուրս գալուց 6 րոպե անց: «Ախմատը» պարտությունից փրկվել է ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:
Դա Խորեն Բայրամյանի առաջին գոլն էր «Ռուբինի» կազմում: Հանդիպումից հետո 26-ամյա ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:
«Ոչ ոքի խաղացինք, սակայն այնպիսի տպավորություն է, կարծես պարտվել ենք: Խաղի ավարտին մնացել էր ընդամենը 30 վայրկյան, այդ պատճառով կա հիասթափություն: Կարող էինք վաստակել 3 միավոր: Մարզչական շտաբը միշտ կրկնում է, որ մենք կորցնում ենք կենտրոնացվածությունը վերջին րոպեներին: Շատ ցավալի է, որ չկարողացանք պահպանել հաղթական հաշիվը:
Գոլն այդպես տոնեցի, քանի որ կինս այժմ հղի է, այդ պատճառով այն նվիրեցի նրան ու ապագա երեխայիս: Կարծում եմ՝ վատ չանցկացրեցինք ամբողջ հանդիպումը: Կար պայքար, բոլորը կռվում էին ու ձգտում: Իհարկե, Գրոզնիից նույնիսկ մեկ միավոր տանելը միշտ բարդ է, սակայն խաղն այնպես դասավորվեց, որ մեզ համար ցավալի էր կորցնել միավորներ»,- Բայրամյանի խոսքը մեջբերում է «Ռուբինի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Ռուբինն» այս ամռանն է մեկ տարով վարձակալել Խորեն Բայրամյանին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Ռոստովին»:
Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր
«Ախմատ» - «Ռուբին»՝ 1:1
Աբլայ Մբենգ, 90+5 - Խորեն Բայրամյան, 84
Ֆոտո՝ «Ռուբինի» մամուլի ծառայություն


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը