Ռուսական նավաստիները ազատ են արձակվել նիգերիական ծովահենների գերությունից
Նիգերիական ծովահենները, որ փետրվարին գերության էին վերցրել յոթ ռուսաստանցի եւ մեկ ուկրաինացի նավաստիներով նավը, ազատ են արձակել գերիներին։ Այս մասին հաղորդել է Սեւաստոպոլի մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Պավել Բուցայը։
«Մենք ուրախալի լուր ունենք. Մեր նավաստիները արդեն Ֆրանկֆուրտում են, բոլորը ողջ եւ առողջ են, բանակցությունները բարեհաջող են անցել, վերադարձել են գերեվարված բոլոր ութ անդամները՝ յոթ ռուս եւ մեկ ուկրաինացի» ,– ասել է Բուցայը։
Նրա խոսքերով, բանակցությունները շատ լարված են եղել։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են փրկագնի մասին, սակայն գումարի չափը չի բարձրաձայնվում։ Նավաստիների ազատման մասին արդեն հայտնել են նրանց հարազատներին։
Փետրվարին ութ նավաստիներ առեւանգվել էին BBC Caribbean նավի վրայից։ Նավաստիները որոնողական աշխատանքներին մասնակցում էին Նիգերիայի ուժայինները, տվյալ միջադեպի վերաբերյալ ստուգումներ էր անցկացնում Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Հետագայում պարզվեց, որ գերեվարված նավաստիների կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը