Հարցում. Ռուսաստանցիների գրեթե կեսի կարծիքով կանանց կյանքը Ռուսաստանում ավելի ծանր է
Ռուսաստանցիների գրեթե կեսը (48%) գտնում է, որ Ռուսաստանում կանանց կյանքն ավելի դժվար է քան տղամարդկանցը, հակառակ կարծիքին են 9%-ը։ Այս մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքները։ Միեւնույն ժամանակ, հարցվածների 35%-ը կարծում է, որ Ռուսաստանում տղամարդկանց եւ կանանց վիճակը նույնն է։
Սակայն, հարցվածների 54%-ը գտնում է, որ երկրում թե կանանց, թե տղամարդկանց համար ինքնադրսեւորվելու հավասար պայմաններ են ստեղծված։
Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ ռուսաստանցիները փոխել են իրենց վերաբերմունքը քաղաքականությամբ զբաղվող կանանց նկատմամբ։ Ըստ վերջին հետազոտության արդյունքների, կանանց ակտիվ մասնակցությանը քաղաքականության մեջ կողմ է հարցվածների 45%-ը (2014-ին՝ 60%)։ Այն որ քաղաքականությունը կնոջ համար չէ՝ կարծում է 39%-ը (27%` 2014-ին)։
Ավելի վաղ անցկացված հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների միայն 7%-ին է հետաքրքրում զուգընկերոջ հավատարմությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը