Ֆերմերները մտադիր են ընտրություններում աջակցել Լե Պենին` չնայած ԵՄ-ից դուրս գալու նրա խոստումին
Համաձայն վերջին հարցումների` «Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենին աջակցում են գյուղատնտեսական ոլորտում աշխատողների 35 տոկոսը` ի տարբերություն Ֆրանսուա Ֆիյոնի եւ Էմանուել Մաքրոնի 20 տոկոսի, գրում է Politico-ն:
Պարբերականը նշում է, որ զարմանալի է այն փաստը, որ ֆերմերները հենց նրա կողքին են կանգնել` նույնիսկ հաշվի առնելով ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ Լե Պենի` ավելի վաղ արված հայտարարությունները: Ի դեպ, ԵՄ տնտեսության եջ Ֆրանսիայի գյուղատնտեսական ոլորտը հսկայական դեր է խաղում:
Վերջին 30 տարվա ընթացքում Ֆրանսիայի հյուսիսաեւելյան Շաբլի շրջանում գինի արտադրող Դանիել Սեգուտոն ընդլայնել է իր արտադրությունը` ԵՄ ինտեգրումը խորացնելու միջոցով: Սեգուտոն խոստովանում է, որ եվրոյի կիրառումն օգնեց իրեն ընդլայնել արտահանումը:
ԵՄ-ի սուբսիդավորումները նաեւ աջակցում են «ոչ խաղողային» մշակույթներին:
Պարբերականի կարծիքով` հետաքրքիր է, որ ձեռնարկատերը նախագահական ընտրություններում պատրաստվում է քվեարկել Մարին Լե Պենի օգտին:
Ինչպես գրում է պարբերականը` չնայած Լե Պենի նախընտրակն խոստումներին` Սեգուտոն կարծում է, որ նա ավելի լավ նախագահ կլինի, քան նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կամ Էմանուել Մաքրոնը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը