Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան Իրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցում Այն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալու Օմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրը Գերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NI

Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղար

Պատգամավորների միջնորդությունը մերժելը տարակուսելի է, մենք պայքարելու ենք. Շարմազանով

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների միջնորդությունը։

Ըստ դատախազության՝ նախաքննության այս փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը։ Այս որոշումը վրդովվեցրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։

Նա NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, թե տպավորություն է ստացել՝ ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունից միջնորդությանը միացել էր չորս տասնյակ պատգամավոր, ՀՅԴ–ից՝ երեքը, «Ծառուկյան» խմբակցությունից միայն Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը։

«Քոչարյանի կալանքի դեպքով իմ մոտ հստակ կասկածներ կան, որ Հայաստանում գործում է ընտրովի դատավարություն։ Դատախազության մերժումը համոզիչ չէ։ Ինչ պիտի աներ Քոչարյանը, որ կալանքից դուրս լիներ, պետք է փախնե՞ր Հայաստանից, Քոչարյանը թուրքերից չի փախել, ձեզնից ո՞ւր պիտի փախներ։ Քոչարյանը փախնող լիներ, չէր գա։ Պատգամավորների 45 ստորագրությունը մերժելը, առանց հիմքի մերժելը ինձ համար զարմանալի եւ տարակուսելի է»,–ասաց ԱԺ փոխխոսնակը։

Հարցին՝ միայն պատգամավորների միջնորդությունը մերժելու որոշման վրա հիմնվելո՞վ է պնդում, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Շարմազանովը պատասխանեց. «Էստեղ խնդիրը պատգամավորներին վստահել–չվստահելը չէ, այլ ընտրովի արդարադատությունը, ես էլի եմ ասում՝ 2 պատգամավորի ստորագրությամբ «Սասնա ծռեր»–ին՝ ահաբեկչություն իրականացնողներին ազատ եք արձակում, կալանքի միջոցը փոխում եք, եւ մարդը, որը ինքնակամ ներկայացել է, Արցախի հերոս է, Արցախի ու Հայաստանի նախագահ, դնում ենք մի կողմ ու քաղաքական մերժողականություն ենք ցուցաբերո՞ւմ, փորձում ենք թշնամու կերպար ստեղծե՞լ»։

Շարմազանովը դժվարացավ հայտնել, թե որն է լինելու ՀՀԿ–ի հաջորդ քայլը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու գործում. «Հաջորդ քայլի մասին կասենք Վերաքննիչ դատարանի որոշումից հետո։ Ոչ մի թաքուն բան չենք անելու, ինչ–որ որոշենք՝ կանենք, որեւէ բանից չենք վախենում, որեւէ բանից կաշկանդված չենք, չունենք հայրենիք, որտեղ պիտի լինեն քաղաքական հետապնդումներ։ Մենք պայքարելու ենք հանուն արդարադատության՝ օգտվելով Սահմանադրությամբ սահմանված միջոցներից։ Քաղաքական պայքարի տարբեր միջոցներ կան»։

Շարամազանովը վստահեցրեց, որ ՀՀԿ–ն մտավախություն չունի, որ անազատության մեջ գտնվող Քոչարյանը Մարտի 1–ի գործով ՀՀԿ քաղաքական վերնախավից անուններ կհրապարակի։ «Մենք ոչ մի մտավախություն էլ չունենք, ի՞նչ անուն պիտի հնչեցնի, Մարտի 1–ի վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ դեռեւս 2008 թվականին։ Մենք Մարտի 1–ի բացահայտման ամենաշահագրգիռ կողմն ենք, որ բացահայտվեն տասը զոհերի մեղավորները»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am