Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված. Դատախազությունը մերժել է 45 պատգամավորի միջնորդությունը
ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր է ներկայացրել Արթուր Դավթյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Tert.am-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել, թե ինչ որոշում է կայացրել Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
Դատախազությունը ներկայացրեց նաև անձնական երաշխավորագիր ներկայացրած պատգամավորների ցուցակը.
1. Արա Բաբլոյան
2. Արփինե Հովհաննիսյան
3. Էդուարդ Շարմազանով
4. Վ. Հարությունյան
5. Միհրան Հակոբյան
6. Կարինե Աճեմյան
7. Ջեմմա Բաղդասարյան
8. Կնյազ Հասանով
9. Արսեն Միխայլով
10. Արմեն Աշոտյան
11. Անդրանիկ Հարությունյան
12. Արամ Հարությունյան
13. Հարություն Կարապողոսյան
14. Աշոտ Արսենյան
15. Հակոբ Հակոբյան
16. Կարեն Ավագյան
17. Արաիկ Հովհաննիսյան
18. Վահրամ Բաղդասարյան
19. Ռոբերտ Սարգսյան
20. Շուշան Սարդարյան
21. Հերմինե Նաղդալյան
22. Մարգարիտ Եսայան
23. Արտաշես Գեղամյան
24. Նաիրի Սահակյան
25. Գագիկ Մելիքյան
26. Ռուստամ Մախմուդյան
27. Արայիկ Գրիգորյան
28. Սամվել Նիկոյան
29. Շուշան Պետրոսյան
30. Հայկ Բաբուխանյան
31. Գալուստ Սահակյան
32. Սամվել Ֆարմանյան
33. Խոսրով Հարությունյան
34. Միհրան Պողոսյան
35. Իշխան Զաքարյան
36. Կարեն Բեքարյան
37. Ռուզաննա Մուրադյան
38. Արթուր Գևորգյան
39. Կորյուն Նահապետյան
40. Տաճատ Վարդապետյան
41. Կարեն Կարապետյան
42. Ավետ Սարգսյան
43. Արմենուհի Կյուրեղյան
44. Ռոմիկ Մանուկյան
45. Ռուզաննա Առաքելյան


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ